11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 21, 2015

Չինաստանը Հայաստանին հատուկ կարգավիճակ է տվել

Ապրիլի 22-ին կառավարության նիստում քննարկվելու է որոշման նախագիծ, որի արդյունքում՝ պետք է կտրուկ մեծանա Չինաստանից ՀՀ եկող զբոսաշրջիկների թիվը: Դեռ անցած տարվա հուլիսին ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ ստորագրվել է հուշագիր՝ չինացի զբոսաշրջիկների խմբային ճամփորդությունը դեպի Հայաստան իրականացնելու մասին: Այդպիսի ճամփորդությունների համար, Չինաստանում գործող օրենսդրության համաձայն, Հայաստանը պետք է ներառվի այդ երկրի իշխանությունների կազմած հատուկ […]

Միշոն ձերբակալվել է

Ապրիլի 7-ի առավոտյան մի քաղաքացի ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը, ժամը 3-4-ն ընկած ժամանակահատվածում «Ռոսիա» տոնավաճառի դիմացի կանգառում ոմն Միշո բացահայտ հափշտակել է իր մատանին, ժամացույցը, 8.000 դրամը, բջջային հեռախոսը և դիմել փախուստի: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]

Նոտարներն էլ

ՀՀ նոտարական պալատի անդամները Պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանի ուղեկցությսմբ շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ միասին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացրեցին է ճանաչողական այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: Պալատից հաղորդում են, որ մանկատան սաները ծանոթացել են Հուշահամալիրի կառուցման պատմությանը, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհ գնացած 1.500.000 անմեղ […]

Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևի նախագիծ ԱՄՆ Սենատում. Azatutyun.am

Հետևելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատող պատմական հայտարարությանը և Եվրախորհրդարանի կողմից այդ ոճրի դատապարտմանը, ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քըրքը, Բարբարա Բոքսերը և Քորի Գարդները երեկ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը կոչ է անում հայ – թուրքական կայուն և երկարատև հարաբերությունների՝ հիմնված Հայոց ցեղասպանության «լիակատար ճանաչման» վրա, հայտնում է Azatutyun.am-ը: Նախագահ Բարաք Օբամայի ապրիլի […]

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

Հարգելի համաքաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Հանրապետության հրապարակում մոնտաժային աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ, ապրիլի 21-ին, ժամը 13.00-ից դադարեցվելու է երթևեկությունը Սախարովի հրապարակից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածում, Տիգրան Մեծի պողոտայից Մելիք Ադամյան փողոց-Հանրապետության Հրապարակ տանող և Հանրապետության Հրապարակի շատրվանների դիմացի հատվածներում: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: 

Իրարանցում Զվարթնոց օդանավակայանում. 41 տարի անց հայրենիքում /ֆոտո/վիդեո/

Մի ամբողջ տարի երազում էին հայրենիք գալու ու իրենց առաքելությունը հայրենակիցների դատին հանձնելու մասին: Չնայած նախապես ծրագրվածը իրականություն դարձրին որոշակի շեղումներով, բայց կարողացան նվաճել նպատակը: “Հայկական մոտոցիկլետի ակումբ” (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի 15 անդամներ ապրիլի 20-ին ժամանեցին Երեւան: Զվարթնոց օդանավակայանի սպասասրահում արտառոց իրավիճակ էր: Տղաները սպասասրահ մտան հաշմանդամների համար նախատեսված էլեկտրիկ-սայլակներով: «Զգացողությունները շատ ուժեղ են […]

Կրկին անգամ ոտնահարվեցին հայերի իրավունքները

Եվրոպայի Խորհրդարանի կողմից 15.04.2015-ին ժամը 18։50-ին ընդունած որոշումը կրկին անգամ ոնտահարում է Ցեղասպանությունից փրկված Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները։ Նույնիսկ եթե 1987 թ-ի հունիսի 18-ին Եվրոպայի Խորհրդարանի կողմից ընդունած որոշումը իր 2-րդ հոդվածով նույնպես անօրինական էր, սակայն ինչ-որ մասով այն հաշվի էր առնում տեղահանված հայերին։ Սակայն այս օրվա որոշումը լիովին անտեսում է Ցեղասպանությունից փրկված Արեւմտյան Հայաստանի հայերի օրինական պահանջները։ […]

Ինչպես ապրիլի 24-ին կներկայանա պաշտոնական Վրաստանը

Վրաստանի պատվիրակություններ կներկայանան թե Հայաստան, թե Թուրքիա` մասնակցելու ապրիլի 24-ին երկու երկներում կայանալիք միջոցառումներին: Այս մասին հայտնում է apsny.ge կայքը: Հայտնի է դարձել, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի գա Հայաստան ապրիլի 24-ին: Ավելի վաղ Վրաստանում լուրեր էին տարածվել, որ ապրիլի 24-ին Երեւան կգա վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին, սակայն երկրի կառավարությունից հերքել են այս լուրերը:  Այժմ […]

Այսքանից հետո

Վերջին 1.5-2 ամսվա ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում ինչի է հասել մոտ 3 մլն բնակչություն, երկկողմանի շրջափակման ու պատերազմի մեջ գտնվող, տնտեսական խնդիրներ ունեցող Հայաստանի Հնարապետությունը: Եթե ավելի հակիճ, ապա առաջին քայլերն ու ձեռքբերումները սրանք են. 1. 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի