11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 21, 2015

Համաներումը բանտերը բեռնաթափելու պատրվակ է.իրավապաշտպան

«Համաներումը պետք է իրականացվի ժողովրդի կամքով: Համաներման բուն էությունը Հայաստանում չի ընկալվում այսօր, և համաներումը բանտերը բեռնաթափելու մի պատրվակ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ նկատեց «Իրավունքի գերակայություն» ՀԿնախագահ Արտակ Զեյնալյանը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ գտնում է, որ համաներումը Հայաստանում պարզապես անհրաժեշտություն է: Իշխանյանի դիտարկմամբ Հայաստանի բանտերը բավականին ծանրաբեռնված են .«Համաներումը իշխանության բարի […]

Ղպտի եկեղեցու հովվապետը Երեւանում է

Ապրիլի 20-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստան ժամանեց Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Թևադրոս Բ-ը: Օդանավակայանում Ղպտի Եկեղեցու առաջնորդին դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը […]

Ինչպիսին էր Պուտինը մանուկ հասակում եւ երիտասարդ տարիներին /ֆոտոշարք/

Ամերիկյան Time հանդեսը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դպրոցական եւ երիտասարդության տրաիների լուսանկարները: Մասնավորապես հրապարակվել են Պուտինի` 1960-1990 թվականների լուսանկարները: Հիշեցնենք, որ վերջերս Time հանդեսը Պուտինին ճանաչել էր տարվա ամենաազդեցիկ մարդ:

Օբամայի վախը եւ մերոնք /վիդեո/

ԱԺ պատգամավոր Վահագն Մուխսուդյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջապես կասի «Ցեղասպանություն» բառը: «Ինտուիցիայով էտպես եմ կարծում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  «Առաջինն ինքներս մեզնից պիտի ակնկալենք, հասկանանք, որ միասնական ենք ու հետո ուրիշներին կնայենք»,-ասաց  գեներալ Մանվել Գրիգորյանը: ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Համլետ Հարությունյանը հավատացած է, որ մի օր Օբաման կասի այդ բառը: «Ամերիկացիներն […]

Էռնեստն ու Էդմոնը դանակահարվել են գերեզմանատանը

Ապրիլի 17-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ գոտկատեղի կտրած ծակած վերքով բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Էռնեստ Զ.-ն: Նույն օրը, ժամը 22.30-ին, հիվանդանոցից մեկ այլ հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի, իրանի վերին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1972 թ. ծնված Էդմոնդ Զ.-ն: Ըստ հարազատների` Էռնեստ և Էդմոնդ […]

Ավստրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը /վիդեո/

Ավստրիայի խորհրդարանն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, հայտնում է armeniangenocide100.org-ը: Նշվել է նաեւ, որ վաղը Ավստրիայի խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը ասել է, որ  ապրիլի 24-ին Ավստրիայի պաշտոնական պատվիրակությունը Երեւանում կներկայացնի ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը:

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր մեր կողքին են…

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Էյլին Գիվենսի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Երևան այցելելու և ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար: «Այս տարին առանձնահատուկ է համայն հայության համար, քանի որ նշվում է Հայոց […]

Փոքրիկ Կարինեն չի տեսնում աշխարհը. նա մեր օգնության կարիքն ունի /վիդեո/

  Կարինե Արմենի Խշոյանը ծնվել է 2009 թվականին Արմավիրի մարզի գյուղ Նոր Արմավիրում: Երեխան ծնվել է թերհաս, կեսարյան հատումով : Ծնվելուց հետո միացվել է արհեստական շնչառության սարք, կերակրվել է զոնդով, ունեցել է ցնցումներ: Գտնվում է նեվրոպաթալոգի հսկողության տակ և ստացել է երկու վերականգնողական կուրս բուժում Հայաստանում, ևս մեկը՝ Անապայում: Երեխան ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով, ինքնուրույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի