Համաներումը բանտերը բեռնաթափելու պատրվակ է.իրավապաշտպան

«Համաներումը պետք է իրականացվի ժողովրդի կամքով: Համաներման բուն էությունը Հայաստանում չի ընկալվում այսօր, և համաներումը բանտերը բեռնաթափելու մի պատրվակ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Իրավունքի գերակայություն» ՀԿնախագահ Արտակ Զեյնալյանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ գտնում է, որ համաներումը Հայաստանում պարզապես անհրաժեշտություն է: Իշխանյանի դիտարկմամբ Հայաստանի բանտերը բավականին ծանրաբեռնված են .«Համաներումը իշխանության բարի կամքն է ոււ միակ դեպքն է, որ ինչ որ չափով փրկում է դատապարտյալներին»,-ասաց նա և հավելեց, որ բանտերը ահավոր պայմաններում են ու այնտեղ գտնվում են նաև չնչին հանցանք կատարած դատապարտյալներ:
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ կարծում է, որ Հայաստանում համաներում հայտարարելու անհրաժեշտություն կա, քանի որ իրենք չենք տեսնում իրական փոփոխություններ ՔԿՀ-ներում գերծանրաբեռնման հարցը լուծելու ուղղությամբ
«Համաներումը այսօր անհրաժեշտ է և Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և Երկրորդ համաշախարհային պատերազմի 70-րդ տարելիցի կապացությամբ»,-նկատեց քննարկման մասնակից Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
«Համաներումը բանտերը բեռնաթափելու պատրվակ է»,-հավելեց Արտակ Զեյնալյանը: