18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Փոքրիկ Կարինեն չի տեսնում աշխարհը. նա մեր օգնության կարիքն ունի /վիդեո/

 

Կարինե Արմենի Խշոյանը ծնվել է 2009 թվականին Արմավիրի մարզի գյուղ Նոր Արմավիրում: Երեխան ծնվել է թերհաս, կեսարյան հատումով : Ծնվելուց հետո միացվել է արհեստական շնչառության սարք, կերակրվել է զոնդով, ունեցել է ցնցումներ: Գտնվում է նեվրոպաթալոգի հսկողության տակ և ստացել է երկու վերականգնողական կուրս բուժում Հայաստանում, ևս մեկը՝ Անապայում:

Երեխան ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով, ինքնուրույն նստում է, կանգնում է օգնությամբ, մկանային տոնուսը բարձր է, խոսքը թերի է, ունի արտահայտված էխոլալիա, մտավոր զարգացումը չի համապատասխանում տարիքին: Վերականգնողական պարապմունքների արդյունքում նկատվում է դրական դինամիկա:

Թթվածնային քաղցից երեխայի մոտ առաջացել է գլխի միկրոցեֆալիա, ունի տեսողության կորուստ՝ սուբոտրոֆիա, որն էլ խանգարում է ֆիզիկական զարգացմանը: Գլխուղեղի 3-րդ փորոքում հեղուկ է հավաքվում, որը չկանխելու դեպքում կվերրածվի գոյացության: Հայաստանում ինչ հնարավոր է բժիշկներն արել են, սակայներեխայի լիարժեք բուժման համար անհրաժեշտ է նրա տեղափոխել Ֆրանսիայի Մարսել քաղաքի Լատիմոն կլինիկա, ինչի արժեքն է 53000 Եվրո: Երեխայի ծնողները այս գումարի հայթայթման հարցում դիմում են հանրության օգնությանը:

Նրանց հեռախոսահամարներն են՝ +37498 03 43 32, +37494 02 89 08:

Փոքրիկ Կարինեի մոր՝ Լիդա Գալստյանի անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 16009038359900 /ՀՀ դրամ/, 16009038359901 /ԱՄՆ դոլար/, 16009038359902 /Եվրո/, 16009038359903 /ՌԴ ռուբլի/: SWIFT: ARMJAM22:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ