08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Օբամայի վախը եւ մերոնք /վիդեո/

ԱԺ պատգամավոր Վահագն Մուխսուդյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջապես կասի «Ցեղասպանություն» բառը: «Ինտուիցիայով էտպես եմ կարծում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: 

«Առաջինն ինքներս մեզնից պիտի ակնկալենք, հասկանանք, որ միասնական ենք ու հետո ուրիշներին կնայենք»,-ասաց  գեներալ Մանվել Գրիգորյանը: ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Համլետ Հարությունյանը հավատացած է, որ մի օր Օբաման կասի այդ բառը: «Ամերիկացիներն ի վերջո Ցեղասպանություն տերմինը կօգտագործեն»:

Պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն ընդգծեց. «Այդ հարցի պատասխանն այս պահին միայն Օբաման գիտի»: ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանն էլ սկեպտիկ է ու չի կարծում, որ ԱՄՆ նախագահն իր վախը կհաղթահարի:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ