07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Այսքանից հետո

Վերջին 1.5-2 ամսվա ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում ինչի է հասել մոտ 3 մլն բնակչություն, երկկողմանի շրջափակման ու պատերազմի մեջ գտնվող, տնտեսական խնդիրներ ունեցող Հայաստանի Հնարապետությունը:

Եթե ավելի հակիճ, ապա առաջին քայլերն ու ձեռքբերումները սրանք են.

1. 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագը, որին իր հզորությամբ ու դատապարտման ուղերձով բացառիկ էր,
2. Կիպրոսի և Հունաստանի խորհրդարանների կողմից ցեղասպանության հանցագործության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ որոշումներ,
3. Նիդերլանդների խորհրդարանը վերահաստեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը,
4. Չիլիի խորհրդարանը որոշում կայացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ,
5. Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման որոշումը,
6. Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող ընդունած բանաձևը, 
7. Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի որոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ
8. ԵԺԿ քաղաքական ասամբլեայի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող ընդունած բանաձևը:

Ու այսքանից հետո արդյո՞ք կարելի է ասել, թե մենք հաջողություններ չենք արձանագրում…

Ներկայացրեցինք օգտատեր Ալեն Ղեւոնդյանի մեկնաբանությունը Ֆեյսբուքում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ