16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևի նախագիծ ԱՄՆ Սենատում. Azatutyun.am

Հետևելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատող պատմական հայտարարությանը և Եվրախորհրդարանի կողմից այդ ոճրի դատապարտմանը, ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քըրքը, Բարբարա Բոքսերը և Քորի Գարդները երեկ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը կոչ է անում հայ – թուրքական կայուն և երկարատև հարաբերությունների՝ հիմնված Հայոց ցեղասպանության «լիակատար ճանաչման» վրա, հայտնում է Azatutyun.am-ը:

Նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ամենամյա հայտարարության նախաշեմին Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները ներկայացնող սենատորների մշակած նախագծում բարձր է գնահատված Պապի կողմից Հայոց ցեղասպանության որակումը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Բանաձևի նախագիծը, բացառությամբ Պապի հայտարարությանն առնչվող մասի, գրեթե նույնական է անցած տարվա ապրիլին ներկայացվածին, որի վերանայված տարբերակը ձայների 12 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ ընդունվել էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ