25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վաչե Գաբրիելյանը Նյու Յորքում ներկայացրել է իր մտահոգությունները

Ապրիլի 20-ինՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցեց միջազգային ֆինանսական կառույցների հետ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը:

«Զարգացման ետ-2015 օրակարգի և կայուն զարգացմանն ուղղված ֆինանսավորման համատեքստում ներդաշնակ և համակարգված համագործակցություն» խորագրով նիստին մասնակցեցին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը, Թուրքիայի փոխվարչապետը, Կոլումբիայի, Շվեդիայի, Նիդերլանդների, Եթովպիայի, Թունիսի ֆինանսների և զարգացման նախարարները, ինչպես նաև միջազգային համագործակցության և զարգացման հարցերով ԵՄ հանձնակատարը: Հանդիպմանը հրավիրված էին նաև միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի միջազգային կազմակերպության և Առևտրի և զարգացման ՄԱԿ համաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչները:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձավ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում համաշխարհային զարգացումներին և տարբեր միտումներին, մասնավորապես, ցածր միջին եկամուտ ունեցող երկրների ֆինանսական համակարգերի տեսակետից` ներկայացնելով միջազգային ֆինանսական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը, մասնավորապես, ենթակառուցվածների ֆինանսավորմանն ուղղված նախագծերի շրջանակներում: Այդ համատեքստում ընդծվեց գոյություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման կարևորությունը, ինչպես նաև շարժունակության և տրանսպորտի զարգացման էական նշանակությունը Հայաստանի համար` հաշվի առնելով վերջինիս կառուցվածքային լուրջ սահմանափակումներն ու դրանցից բխող խնդիրները:

Իր ելույթում փոխվարչապետ Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց Հայաստանին ապօրինի շրջափակման ենթարկելու հետևանքով Գյումրի-Կարս երկաթգծի չշահագործվելու առնչությամբ` միևնույն ժամանակ  անարդյունավետ համարելով նման վարվելակերպը պատմական փաստերի` Հայոց Ցեղասպանության, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքանության հովանավորման հետ կապելը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ