29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չավուշօղլուն ԱՄՆ-ում փորձում է կանխել Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի հնչեցումը

Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար Վոլքան Բոզքըրն այցելել է Թուրքիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցի: Թուրքական «haberler.com» լրատվակայքի համաձայն՝ այցից հետո թուրք նախարարը պատասխանել է Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի վերաբերյալ լրագրողների հարցերին:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ նախագահ Բարաք  Օբաման ապրիլի 24-ին հղելիք իր ուղերձում գործածի «ցեղասպանություն» տերմինը, Բոզքըրը պատասխանել է, որ ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլունը ներկայումս զբաղվում է հենց այդ հարցով: Ըստ Բոզքըրի` Չավուշօղլուն փորձում է արդյունավետ օգտագործել մինչև ապրիլի 24-ը եղած երեք օրը:

«ԱՄՆ-ն հզոր ուժ է, անշուշտ: Ըստ իս` ԱՄՆ-ի նախագահը չի կիրառի իրականությունից հեռու, սխալ և մինչ այժմ չօգտագործված այդ բառը: Իմ կյանքի փորձից ու տրամաբանությունից ելնելով՝ կարծում եմ, որ ԱՄՆ-ի նախագահը հակված չէ այդ բառը հնչեցնելուն: Սակայն եթե օգտագործի, ապա դա կարող է սխալ հետևանքներ առաջ բերել թե տարածաշրջանի և թե միջազգային խաղաղության համար»,- նշել է թուրք նախարարը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ