17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մանկական կենտրոնում երեխային կպչուն ժապավենով կպցրել են աթոռին /ֆոտո, վիդեո/

Սարատովում վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել այն, թե ինչպես են մանկական կենտրոնում վերաբերվել փոքր երեխայի հետ:

Համացանցում լուսանկարներ եւ տեսանյութ են հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են մանկական կենտրոնում երեխային կպչուն ժապավենով կպցրել աթոռին:

Դեպքը տեղի է ունեցել Սարատովի «Ոսկե բանալի» մանկական կենտրոնում, որտեղ հիմնականում զարգացման հետ խնդիրներ ունեցող երեխաներ են հաճախում` աուտիզմով տառապող, Դաունի սինդրոմ, շիզոֆրենիա եւ նմանատիպ այլ հիվանդություններ ունեցող երեխաներ, հայտնում է Интерфакс-ը:

Ոստիկանությունն այժմ պարզում է դեպքի մանրամասները: Իսկ ահա կենտրոնի տնօրեն Օքսանա Յուդինան ասել է, որ իրենք երեխային կապել են աթոռին` նրա հետ աշխատելու մեթոդին հետեւելով:

«Նման խնդիրներ ունեցող երեխաները դժվար են կենտրոնանում ուսուցչի ասածների վրա, դրա համար երբեմն ժապավեններ են անհրաժետ լինում` նրա ուշադրությունը կենտրոնացնելու համար»,- ասել է նա:

Տնօրենը հավատացրել է, որ դասի ընթացքում ուսուցիչը նստում է երեխայի դիմաց` նույնպես ժապավենով կապկպված:

Հետաքրքրական է, բայց երեխայի մայրը, ում լուսանկարը տարածվել է համացանցում, զարմացած է, թե ինչու է նման աղմուկ բարձրացել:

«Ես ապշած եմ, թե ինչու են առանց հասկանալու երեխայիս նկարը տեղադրել համացանցում: Ես արդեն 7 տարի է` երեխայիս այդ կենտրոն եմ տանում, ինքս ներկա եմ եղել այդ դասընթացին»,- հայտարարել է Տաիսիան լրագրողներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ