Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին

Մարտի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Ողջունելով նորանշական դեսպանին՝ Հայաստանի արտգործնախարարը հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության իրականացման գործում՝ հույս հայտնելով, որ դեսպան Մաշալովը իր նպաստը կբերի հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Մաշալովը նշեց, որ Թուրքմենստանը կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ […]