16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մահացել է Սինգապուրի պատմության մեջ առաջին վարչապետը

Նախօրեին 91 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուն, ինչի կապակցությամբ երկրում 7-օրյա սուգ է հայտարարվել, հայտնում է Ռիա նովոստին:

Նշվում է, որ Լի Կուան Յուի հուղարկավորության արարողությունը կկայանա մարտի 29-ին, թաղման արարողությանը կմասնակցեն երկրի նախագահ Թոնի Թան Կեն Յամը, խորհրդարանի անդամներ, երկրի նախարարների կաբինետը։

Լի Կուան Յուն հայտնի սինգապուրցի քաղաքական գործիչ է, ով եղել է Սինգապուրի Հանրապետության պատմության մեջ առաջին վարչապետը և իշխանությունում է գտնվել 31 տարի։

Նա համարվում է սինգապուրյան «տնտեսական հրաշքի» ստեղծողներից մեկը, ինչի շնորհիվ փոքր հետամնաց պետությունը վերածեց տնտեսապես ծաղկող գերտերության։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ