14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Կոնգրեսականները պահանջում են ավելացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին /վիդեո/

Միացյալ Նահանգների Կոնգրեսում սկսվում է ԱՄՆ-ի արտաքին օգնության բյուջեի քննարկումը, որի ընթացքում մի շարք կոնգրեսականներ նախատեսում են պահանջել գործադիրից բարձրացնել Հայաստանին տրամադրվող արտաքին օգնության չափը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Մանրամասները` Ամերիկայի ձայն-ի տեսանյութում:

Պուտինի չգալը անհասկանալի կլիներ. Նախագահի հարցազրույցը «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես` Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին և ընթացիկ տարում նախատեսված հիշատակի ոգեկոչման միջոցառումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին և մի շարք այլ թեմաների: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի միջոցառումներ կազմակերպելու Թուրքիայի նախագահ […]

«Վոլկսվագեն» -ը բախվել է սյանը.կա տուժած

Մարտի 23-ին, ժամը 03.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, կա տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մեդեսի» ատամնաբուժական կենտրոնի մոտ «Վոլկսվագեն» մակնիշի PO […]

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-26-ին շրջանների զգալի մասում, 23-ի ցերեկը առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 24-ի գիշերը, 27-ին առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:  Երևանում՝  Մարտի 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է […]

Երեւանում ձյուն է նստել

Մարտի 22-ի լույս 23-ի գիշերը ձյուն է տեղացել Երեւանի բարձրադիր շրջաններում: Մարտի 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-26-ին շրջանների զգալի մասում, 23-ի ցերեկը առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 24-ի գիշերը, 27-ին առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: 

Մահացել է Վիկտոր Յանուկովիչի որդին /ֆոտո/

Նախօրեին մահացել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին` Վիկտոր Յանուկովիչ կրտսերը: Մեքենան, որում եղել է Յանուկովիչ-կրտսերը, Բայկալ լիճն է ընկել ու մնացել սառույցի տակ: Թեեւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել էր այս լուրը, սակայն այն հաստատել են մի քանի քաղաքական գործիչներ: Մասնավորապես, Ուկրաինայի ՆԳ նախագահի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հաստատել է այդ լուրը` ասելով, որ […]

Թուրքիան շարունակում է ուրանալ.Նատա Սաատ Սապեր

Մարտի 20-ին Լիբանանի «Notre Dame» համալսարանի ղեկավարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի համատեղ ջանքերով ու Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացավ համաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համաժողովին, որն ուղիղ եթերով հեռարձակվում էր լիբանանյան «OTV» հեռուստաալիքով, ներկա էին նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ, կրոնական առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, ուսանողներ: Ներկաներին ուղղված իր […]

Կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով

ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ մարտի 22-ին երկարատև հիվանդությունից հետո` 77 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Գուրգենի Ջանիբեկյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված