23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պուտինի չգալը անհասկանալի կլիներ. Նախագահի հարցազրույցը «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել է մի շարք հարցերի, մասնավորապես` Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին և ընթացիկ տարում նախատեսված հիշատակի ոգեկոչման միջոցառումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին և մի շարք այլ թեմաների:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի միջոցառումներ կազմակերպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումից` ՀՀ նախագահը դա «ցինիզմ» է անվանել:

Խոսելով ղարաբաղյան խնդրի մասին` Սերժ Սարգսյանն ասել է, որ հիմա այն վիճակն է, որ ցանկացած պահի երկու երկրների միջև կարող են լայանամասշտաբ ռազմական գործողություններ սկսվել:

«Սահմանային միջադեպերը կարող են լարվել, և սա անհանգստացնում է մեզ»,- ասել է նա` նշելով, որ մենք պատրաստ ենք դիմակայելու ցանկացած հարձակման:

Նախագահն անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ապրիլի 24-ին Հայաստան այցի մասին: Նա նշել է, որ Պուտինի գալը շատ տրամաբանական է, իսկ չգալը շատ անհասկանալի կլիներ:

«Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, և եթե Ռուսաստանի ղեկավարն ապրիլի 24-ին հայ ժողովրդի կողքին չլինի, դա անհասկանալի կլինի»,- ասել է ՀՀ նախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ