14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Վարչապետը կարևորել է կենտրոնի կառուցումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքի շինհրապարակ՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է երեք փուլով՝ ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել կատարված աշխատանքների և հետագա քայլերի վերաբերյալ: Նշվել է, որ […]

«Էժան դերերից չեմ փորձել կառչել» /վիդեո/

Հարութ Կարակուշյանի պոեզիան շատերի համար կարող է դառնալ հոգու դուռ բացող բանալի: Այդ է պատճառը, որ համացանցում Հարութի գրչին պատկանող գործերը ՝ընթերցվում և գնահատվում են: Բանաստեղծի համար հենց դա է կարևորվում, հույզերն ու ապրումները փոխանցելը ու ժամանակի գնահատականը: Հարութ Կարակուշյանըէ իր ձայնի հրաշալի ելևեջներում ամփոփում է զգացածը ու նաև ասմունքի ճանապարհով փոխանցում մեզ: Մանրամասները՝ տեսանյութում:

Սեյրան Օհանյանը` Արցախում է

ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի փոխհամագործակցության շրջանակում մարտի 21-ին աշխատանքային այցով Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀՀ պաշտպանության նախարարը եղել է արցախա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղում ծանոթացել է մարտի 19-ի դիվերսիայի մանրամասներին, զրուցել է հակառակորդին հետ շպրտելու գործողությանը մասնակցած զինծառայողների և հրամկազմի հետ: Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի […]

Հարգանքով և սիրով…/վիդեո/

«Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն»-ը երկրաշարժից հետո որոշեց բարեգործական ծրագրեր իրականացնել Հայաստանում: Բարեգործական ծրագրերին կից իրականացվում են նաև կրթական ծրագրեր: Մեզ հետ զրույցում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչ  Հարութ Ներսեսսյանը նշեց, որ կարևորը հայ մարդ լինելն է ու հայ մարդուն ձեռք մեկնելը: Նա խոսեց նաև հայ ավետարանականների ու հայ առաքելական եկեղեցու կապի մասին.« Հարաբերությունները սկսած արտասահմանից՝ […]

Հանդիպելով նորանոր վտանգների, մոտ 50 կին ինքնասպան է լինում

Վերոնիկա Պերպերյան-Մկրտչյանի պատմությունը Պողազլեան գավառակ Վերոնիկան ընդամենը 8 տարեկան էր, երբ թուրքերը ներխուժել են տուն ու ձերբակալել նրաքահանա պապին: Երևելի մարդկանց բանտ են նետում, իսկ մյուսներին զորանոցներ տանում: Այնուհետև սկսվում է հայ ընտանիքների մասսայական բռնագաղթը: Երբ խուժանը հասնում է Պերպերյանների տան բակը, բարեկամ ոստիկանի շնորհիվ նրանք կարողանում են խուսափել տեղահանությունից, գրում է armeniangenocide100.org-ը: Գայմագամ Քեմալ […]

Կհուղարկավորվեն զինվորական կարգով…

Հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով մարտի 19-ին զոհված 3 զինծառայողներին կհուղարկավորեն վաղը` մարտ 22-ին, զինվորական կարգով: Զինծառայողներից Արշակ Հարությունին հողին կհանձնեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ Էդուարդ Հայրապետյանին` Աշտարակի իրենց ընտանեկան գերեզմանատանը: Հակոբ Խաչատրյանին, որը ԼՂՀ Քաշաթաղի շրջանից էր, կհուղարկավորեն հարազատ գյուղում: Էդուարդ Հայարպետյանի հոգեհանգստյան արարողությունը այսօր` մարտի 21-ին, տեղի կունենա հայրենի Աշտարակ քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցում, […]

Տեղում մահացել է

Մարտի 20-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Մայակովսկի ճանապարհին՝ Մայակովսկի գյուղի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել 1973 թ. ծնված Անահիտ Սերոբյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Ամփոփել է…

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է հանրապետության մարզպետարանների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Գործունեության արդյունքները ներկայացրել են հանրապետության բոլոր մարզպետները: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը,  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված