14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հանդիպելով նորանոր վտանգների, մոտ 50 կին ինքնասպան է լինում

Վերոնիկա Պերպերյան-Մկրտչյանի պատմությունը

Պողազլեան գավառակ

Վերոնիկան ընդամենը 8 տարեկան էր, երբ թուրքերը ներխուժել են տուն ու ձերբակալել նրաքահանա պապին: Երևելի մարդկանց բանտ են նետում, իսկ մյուսներին զորանոցներ տանում: Այնուհետև սկսվում է հայ ընտանիքների մասսայական բռնագաղթը: Երբ խուժանը հասնում է Պերպերյանների տան բակը, բարեկամ ոստիկանի շնորհիվ նրանք կարողանում են խուսափել տեղահանությունից, գրում է armeniangenocide100.org-ը:

Գայմագամ Քեմալ 4 Յուլիս 1915-ին ձերբակալել կու տայ Պողազլեանի հայազգի այր մարդիկը եւ զանոնք ջարդել կու տայ Ապպաս կոչուած ջրաղացին մէջ։ Յաջորդ օր նորէն տղամարդոց ձերբակալութիւն տեղի կ՚ունենայ։ Վերոնիքայի տունը կը խուժեն եւ իր քահանայ մեծ հայրը կը տանին։ Այս ատեն Վերոնիքա 8 տարեկան էր։ Երեւելի մարդիկը բանտ, իսկ մնացեալները՝ զօրանոց կը դնեն։ Զօրանոց տարուածները Գարա Գոչ գիւղին ձորը կ՚առաջնորդեն ու կը սպաննեն։ Յաջորդ օրը նոյնը կ՚ընեն բանտը գտնուողներուն հետ։ Հօրեղբայրն իր արհեստին բերմամբ չի ձերբակալուիր, այսուամենայնիւ, ան կը թաքնուի տան մէջ։ Բազմաթիւ հայ ընտանիքներ կը տեղահանեն եւ մերձակայ գիւղերը կը ղրկեն ձրի աշխատանքի համար։ 

Երբ խուժանը կը հասնի Պէրպէրեաններու տան բակը, բարեկամ ոստիկանի մը միջոցու անոնք վնասուելէ եւ տեղահանութենէ զերծ կը մնան։

Գումգույուցիներու հերոսական դիմադրութեան պատճառով գիւղը քարուքանդ կ՚ըլլայ։ Վերապրողները Պողազլեան կ՚ապաստանին, ուր հանդիպելով նոր վտանգներու, մօտ 50 կիներ եւ մանուկներ անձնասպան կ՚ըլլան։ Վերոնիքա ասոր ականատես կ՚ըլլայ:

Դրացի թուրքի մը տունը հայ կին մը անձնասպան կ՚ըլլայ թոյն խմելով։ Վերոնիքայի մեծ մայրը այդ տարաբախտ հայուհիին երեք որբերը իր տունը կը բերէ։ 

Բաբերդցի Աննիկ անունով կին մը իրենց տունը կ՚ապաստանի։ Պէրպէրեանները բոլորէն գաղտնի կը պահեն այս եղելութիւնը։ Վերոնիքայի ընտանիքը այսպէս կ՚ազատէ հարիւրաւոր հայեր եւ անոնց հոգ կը տանի։ Պէրպէրեանները մինչեւ 1918-ի զինադադարը Պողազլեան կը մնան։ 

Արմէն Դարեան եւ Անդրանիկ Երկանեան (խմբագիրներ), «Պատմագիրք Եոզկատի Եւ Շրջակայից (Գամիրք) Հայոց», հրատ. Եոզկատի եւ Շրջակայից (Գամիրք) Հայրենակցական Միութեան, տպ. «Հայ Տիպ Քոմփիւկրաֆ – Թեքնոփրես», Պէյրութ, 1989, 1029 էջ։Պատմեց՝ Վերոնիքա Պէրպէրեան-Մկրտիչեան, գրի առաւ՝ Ն. Մկրտիչեան, «Զարհուրանքի Օրեր Պողազլեանի Մէջ…», էջ 547-552։

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ