02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կոչ արեցին Փոստանջյանին, բայց ապարդյուն

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնելու հարցը քվեարկության դրվեց և մերժվեց՝ 42 կողմ 0 դեմ 1ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ այդ ԲՀԿ անունից հանդես եկավ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, թե խմբակցությունը հորդորում է նախագծի հեղինակին ողջամիտ ժամկետով հետաձգել նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելու հարցը, քանի որ իրավական առումով ճշգրտումների կարիք կա:

«Եթե չհամաձայնի, մենք կքվեարկենք կողմ, որպեսզի նախագիծը մեծ օրակարգ մտնի, այդուհանդերձ, աշխատելով ճշգրտումներ մտցնել հայտարարության տեքստի համար» : Փոստանջյանը պնդեց, որ նախագծի քննարկումն ԱԺ-ում անհրաժեշտ է, քանի որ ՀՀ քաղաքացիները պետք է ստանան այն պատասխանները, որ Պերմյակովը անօրեն որոշումների հիման վրա գտնվում է ռուսական կողմի վերահսկողության ներքո:

ՕԵԿ խմբակցությունից Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հանձնաժողովի նիստի ժամանակ էլ ասել են, որ պաշտպանում են այս նախագիծը, սակայն կոչ են անում հետաձգել` ևս մեկ անգամ ուսումնասիրելու համար: «ԱԺ-ը չպիտի ձեռքերը ծալած նստի ու պետք է որպես քաղաքական մարմին իր դիրքորոշումը հայտնի»:

ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ իրավաբանական առումով նախագիծը շատ թերի է, ամեն դեպքում ՀԱԿ-ը կողմ կքվեարկի այս հարցադրումը օրակարգում ընդգրկվելուն, սակայն պետք է այն լայն կոնտեքստի մեջ քննարկվի: ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանն էլ նշեց, որ ընդամենը քննարկվում է այս նախագիծը օրակարգում ընդգրկելու հարցը, և հիմա, երբ չեն ուզում նույնիսկ օրակարգում ընդգրկել, այս ամենը նմանվում է եկչոտության:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ սա այն հարցն է, որին պետք է Ազգային ժողովն արձագանքի ու կրկին քննարկում կազմակերպի: Նույն խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ օրեր առաջ «մեծամասնության կողմից ընտրված» նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր ռուսական զենքի վաճառքի մասին, թե հայ զինվորի համար ծանր է, երբ ռուսական զենքով ոչնչացնում են իրեն:

«Իսկ գիտեք, թե ինչ է զգում հայ քաղաքացին, երբ ռուս զինվորը գալիս է ու սպանում հայ քաղաքացիներին»:

ԱԺ փոխնախագահ Շարմազանովը հակադարձեց Արզումանյանին.

«Մեր մեծամասնության կողմից ընտրված չէ, հայ ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված նախագահն է»:

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը շեշտեց, որ սա այն քիչ դեպքերից է, երբ պետք է հստակ որպես պահանջատեր հանդես գալ:

ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք կողմ են բոլոր հարցերը քննարկման առարկա դարձնել ԱԺ-ում, հետևաբար իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել մեկ տարով:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ այս հարցը գտնվում է իրավական հարթության մեջ, սրա վերաբերյալ եղել են լսումներ, և հիմա ցանկություն չկա մասնակից դառնալ անհիմն քաղաքական շահարկումներին: ՀՀԿ-ը որոշեց չմասնակցել այս քվեարկությանը:

Նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ իր նամակին ի պատասխան ՌԴ-ից ասել են, որ Վալերի Պերմյակովին չեն պատրաստվում փոխանցել ՀՀ իրավապահ մարմիններին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ