13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Թուրքերը 2 տարեկան երեխային այրել են բուխարիում

Ավետիս Նազարյանի պատմությունը 1882 թ., Մուշ, Կոշտան գյուղ Լյովա Նազարյանն  ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր ապուպապի՝ Ավետիս Նազարյանի պատմությունը: Նրանք եղբայրներով աշխատելիս են եղել, երբիմացել են, որ թուրքերը հարձակվել են իրենց գյուղի վրա… Ավետիսը, Ֆահրադը և Մարտիրոսը շտապել են գյուղ, բայց արդեն շատ ուշ է եղել: Ամբողջ գյուղը սրի են քաշել, գյուղը այրել են: «Իմ ապուպապ […]

Մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` մարտի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Ռազմավարության և օպերատիվ արվեստի բնագավառներում օպերատիվ շտաբների սպաների գիտելիքների և ունակությունների բարձրացմանն ու կատարելագործմանը միտված հավաքին ներգրավված էին ՊՆ, ԶՈւ և  ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների, վարչությունների և առանձին բաժինների պետեր ու տեղակալներ, ինչպես նաև […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,  ս. թ. մարտի 25-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 26-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նորք-Մարաշ վարչական շրջանի, Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի, Էրեբունի վարչական շրջանի` Վարդաշեն և Մուշավան թաղամասերի, Դավիթ-Բեկի փողոցի, Սարի Թաղի 3-ից-19, 19ա, 20-ից-28 փողոցների, 28 փողոցի նրբանցքի  […]

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  23-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: «Շանթ-Սեյրան» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների  կողմից կատարված մեծածավալ  աշխատանքների  արդյունքում  Վարդենյաց լեռնանցքը բացվել է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ […]

Կհուղարկավորվի մարտի 25-ին

Ս. թ. մարտի 23-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ կայացել է Կարեն Գուրգենի Ջանիբեկյանի   մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Կարեն Ջանիբեկյանի  հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 25-ին, ժամը 12:00-14:00, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:  […]

«Սա այդքան քննարկելու բան չէ, սա արյան կանչով եկած բան է»

Ազգային ժողովում քննարկվում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագիծը: Ելույթով հանդես եկան տարբեր խմբակցությունների պատգամավորներ, ովքեր հիմնականում կողմ էին արտահայտվում նախագծին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց.  «Բոլորս համաձայն ենք ու փորձում ենք միմյանց համոզել: Սա այդքան քննարկելու բան չէ, սա արյան կանչով եկած բան է»:

Կորցրեցինք…

Հայ բեմը կորցրեց ևս մի ինքնատիպ անհատականություն` ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանին: Որպես հայ կինոյի և թատրոնի ծաղկուն ժամանակաշրջանի ներկայացուցիչ՝ նա իր ներկայությամբ նոր լիցք ու որակ էր հաղորդում ժամանակակից բեմին: Կերտելով բազմաթիվ յուրօրինակ կերպարներ՝ Կարեն Ջանիբեկյանն ընդունվեց ժողովրդի կողմից՝ իբրև տաղանդավոր դերասան և յուրօրինակ արվեստագետ: Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ […]

Շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա ու պոկել նրա ոտքը

Եգիպտոսի լողափերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Շնաձուկը հարձակվել է գերմանացի զբոսաշրջիկի վրա ու պոկելնրա ոտքը, ինչի արդյունքում տղամարդը մահացել է, հայտնում է “Интерфакс”-ը: Վերջին տարիներին Եգիպտոսում նման միջադեպերը շատացել են, ինչն էլ բերել է զբոսաշրջիկների հոսքի նվազման:

Հովհաննես Մարգարյանն առաջարկում է ուղղագրական սխալներ անել

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն առաջարկեց նախագծում Օսմանյան բառը գրել փոքրատառ: «Սա պատմական կարևորագույն փաստաթուղթ է լինելու, առաջարկս վերաբերում է Օսմանյան բառին. ես առաջարկում եմ այն նախագծում փոքրատառ գրել: Սա լինելու է վերաբերմունք, որ մենք այդ չարիքի, չարագործների ու տականքների կայսրությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված