01 Մարտի, Saturday, 2025
KFC

Թուրքերը 2 տարեկան երեխային այրել են բուխարիում

Ավետիս Նազարյանի պատմությունը

1882 թ., Մուշ, Կոշտան գյուղ

Լյովա Նազարյանն  ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր ապուպապի՝ Ավետիս Նազարյանի պատմությունը: Նրանք եղբայրներով աշխատելիս են եղել, երբիմացել են, որ թուրքերը հարձակվել են իրենց գյուղի վրա… Ավետիսը, Ֆահրադը և Մարտիրոսը շտապել են գյուղ, բայց արդեն շատ ուշ է եղել: Ամբողջ գյուղը սրի են քաշել, գյուղը այրել են:

«Իմ ապուպապ Ավետիս Նազարյանը, ծնված Արևմտյան Հայաստանի Մշու դաշտավայրի, Կոշտյան գյուղում, նույնպես ենթարկվել է 1915-ին թուրքերի կողմից իրագործված համատարած կոտորածին: Նրանք եղբայրներով աշխատել են եղել, երբ իմացել են, որ թուրքերը հարձակվել են իրենց գյուղի վրա… Ավետիսը, Ֆահրադը և Մարտիրոսը շտապել են գյուղ, բայց արդեն շատ ուշ է եղել:

Ամբողջ գյուղը սրի են քաշել, գյուղը այրել են: Ավետիսը, երբ տուն է մտել բոլորին սպանված է գտել, անգամ չէին խնայել 2 տարեկան երեխային, որին այրել էին բուխարիում: Ավետիսը փախել է Քոչարյան Արշակի, Մարտիրոս և Ֆահրադ Նազարյանների և Սեդրակ Գասպարյանի հետ: Ավետիսը բնակություն է հաստատել Ախուրիկ գյուղում»:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ