14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բռնապետության բաստիոնում խառը ժամանակներ են․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաստորեն, երբ իշխանությունն ասում էր, որ ընդդիմադիր ուժերը շանս չունեն հաղթելու, նկատի ուներ, որ թեկնածուներին հերթով խաղից հանելու են։

Մարդ լինի` հոդվածն ի՞նչն է, որ մարդկանց վրա չկախեն։

Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսը փորձում են խլել, նրա ցուցակից Անդրանիկ Թևանյանի վրա պետական դավաճանության հոդված են «կարում», առավոտից էլ ուժայինները ներխուժել են Մարտուն Գրիգորյանի տուն։

Նույնիսկ հետաքրքիր չէ, թե ինչ են փնտրում. միևնույն է` նախապես գծագրել են, թե ում և ինչ հոդվածով են «փակելու»։

Բռնապետության բաստիոնում խառը ժամանակներ են»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ