01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Համբերություն և ուժեղ կամք՝ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«44-օրյա պատերազմում անհետ կորած ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քրոջ՝ Արփինե Սողոյանի և Փաշինյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպը նաև առիթ դարձավ, որպեսզի խոսվի Հրանտ Պապիկյանի և նրա անցած ճանապարհի մասին։

Հրանտ Պապիկյանը 44-օրյա պատերազմի օրերին բազմիցս մեկնել է ռազմաճակատի թեժ կետեր՝ մեծ թվով վիրավորների դուրս բերել:

Վերջին անգամ ևս, խնդիր կատարելու մեկնելուց առաջ, գնահատելով տվյալ հատվածում թշնամու մխրճվածության աստիճանն ու իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունը, իր ենթակա անձնակազմին զերծ է պահել այնտեղ մեկնելուց և անձամբ է մեկնել, որից հետո նրա հետ կապն ընդհատվել է:

Այն պետությունն ու հասարակությունը, որոնք պատշաճ հարգանք և վերաբերմունք չեն ցուցաբերում հայրենիքի նվիրյալների, նրանց առաքելության և ընտանիքների նկատմամբ, պարզապես ապագա չունեն։

Համբերություն և ուժեղ կամք՝ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին, հավերժ փառք՝ հայրենիքի պաշտպանության համար կյանքն ու ծառայությունը նվիրած մեր բոլոր հայրենակիցներին»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ