04 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Այո, Պլատոնն իմ ընկերը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շատ դժվար է, եթե չասեմ՝ անհնար է ինձ մեղադրել Անդրանիկ Թեւանյանի հայացքների եւ գործունեության համակիրն ու աջակիցը լինելու մեջ։

Դժվար է նաեւ գտնել նաեւ ինձանից բացի մեկ այլ գործիչ, ով հանրային դաշտում երկար եւ սուր հակադրության նախապատմություն ունի Թեւանյանի հետ։

Բայց …

Նիկոլի շուրթերով հնչեցված, ԱԱԾ-ի կողմից հաղորդագրության վերածված եւ զարգացումներ ստացած կոնկրետ հարձակումը զավեշտ է եւ բացահայտ քաղաքական հետապնդում։

Այո, Պլատոնն իմ ընկերը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։

Անգամ չեմ ցանկանում այս պահին հիշեցնել գործող վարչախմբի կարկառուն անդամների լրտեսության հետ կապված շատ ավելի հիմնավոր կասկածները։

Այս հարձակումը եւ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ նոր ճնշումները այլ բանի մասին են. ԲՀԿ-ն, որի առաջին տասնյակում են Անդրանիկ Թեւանյանը եւ Մարտուն Գրիգորյանը, այս պահին ոչ միայն անցնում է խորհրդարան, ոչ միայն տանում է հենց Նիկոլի ձայներից, այլեւ ամրապնդում է ընդդիմադիր հնարավոր կոալիցիան խորհրդարանում»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ