11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի չեմպիոնները

Նախօրեին ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որում, ինչպես նախորդիվ տեղեկացրել էինք, մեդալների 10 հավաքածու է խաղարկվել:

49 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը՝ եզրափակչում հաղթելով Արտյոմ Ալեքսանյանին: Բրոնզե մեդալակիրներն են Հարություն Կարապետյանն ու Հարություն Հարությունյանը:

52 կգ քաշային կարգում չեմպիոնը Նարեկ Աբգարյանն է, 2-րդը՝ Բարեղամ Հարությունյանը, իսկ 3-րդը՝ Դավիթ Սարգսյանն ու Գարեգին Ավետիսյանը:

56 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը գեղեցիկ մրցամարտում նվաճեց Արամ Ավագյանը, երկրորդը Հենրիկ Մոքոյանն է, բրոնզե մեդալներն էլ Էրիկ Պետրոսյանինն ու Սուրեն Առաքելյանինն են: 60 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Կարեն Տոնականյանը, Արսեն Պողոսյանը 2-րդն է, Արթուր Վարդանյանն ու Տարոն Կարապետյանը՝ 3-րդը:

64 կգ քաշային կարգ Հայաստանի չեմպիոն դարձավ Հովհաննես Բաչկովը: Արա Պուլուզյանը 2-րդն է, Գոռ Երիցյանն ու Գևորգ Ղազեյանը՝ 3-րդը:

69 կգ քաշային կարգ Արման Դարչինյանը հռչակվեց չեմպիոն, Լեո Պապյանը՝ արծաթե մեդալակիր, Ռաֆայել Բարսեղյանն ու Մելքոն Մելքոնյանն էլ՝ բրոնզե:

75 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Արթուր Սարգսյանը, երկրորդը Գագիկ Բոյանն է, երրորդը՝ Սերգեյ Սարգսյանն ու Արայիկ Հարությունյանը:

81 կգ քաշային կարգում Նիկոլ Արությունովը պաշտպանեց չեմպիոնական իր կոչումը,երկրորդը Հարություն Ավետիսյանն է, երրորդը՝ Արտյոմ Գալստյանն ու Տոնական Խաչատրյանը:

91 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Հենրիկ Սարգսյանը, երկրորդը Սերյոժա Հակոբյանն է, երրորդը՝ Արտակ Ալավերդյանն ու Արթուր Համբարձումյանը:

Իսկ գերծանր քաշային կարգում Հայաստանի չեմպիոնը Աղասի Մեհրաբյանն է: Նա եզրափակչում նոկաուտի ենթարկեց Ազատ Դավթյանին: Բրոնզն այս քաշային կարգում բաժին հասավ Նարեկ Մելքոնյանին ու Ռաֆայել Սիմոնյանին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ