06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թերուս … մի քանի կուսակցություն փոխածներ. բախվեցին Սամվել Ֆարմանյանն ու Զարուհի Փոստանջյանը

«Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագծի քննարկմանը ԱԺ-ում կրքերը թեժացան. բախվեցին նախագծի հեղինակ «Ժառանգական»  Զարուհի Փոստանջյանն ու «Հանրապետական» Սամվել Ֆարմանյանը:

Փոստանջյանը դժգոհեց, թե մի քանի կուսակցություն փոխած Ֆարմանյանն իրեն անձնական վիրավորանքներ է հասցնում, Ֆարմանյանն էլ ներողություն խնդրեց, բայց հաստատեց՝ Փոստանջյանը թերուս է:

«Ինձանից աջ նստած երկու երիտասարդ պատգամավորներ, որոնք փորձել են մի քանի անգամ անձնական վիրավորանքներ հասցնել ինձ, հորդորում եմ նրանց, որ անկախ նրանից, դուք քանի կուսակցություն եք փոխել, և դեռ քանիսը նպատակ ունենք փոխել, միևնույն է՝ չեք կարող կաշկանդել ինձ»,-ասաց Փոստանջյանը:

Վեճի պատճառն այն էր, որ ավելի վաղ Ֆարմանյանը Փոստանջյանին բացատրել էր, որ Գլխավոր դատախազն իր ռուս գործընկերոջը նամակով դիմել է պետության անունից: Մինչդեռ Փոստանջյանը պնդում է, որ պետության անունից այդպես էլ դիմում չի եղել, իսկ Կոստանյանի նամակից ոչ մի նորություն չկա:

Փոստանջյանը նաև ավելացրեց. «Այո, Կոստանյանը իր գործառույթները չի կատարել և չի էլ պատրաստվում կատարել, և դրա ապացույցն այն է, որ այդպես էլ չտեսանք այն նամակը, որը նա հղել էր ՌԴ դատախազին և դրա պատասխանը»:

Ֆարմանյանը վարման կարգով ձայն խնդրեց. «Մասնագիտական առումով թերուս մեր բոլոր գործընկերները … ներողությում եմ խնդրում, բայց դա իրոք այդպես է, որպեսզի որևէ մեկը հասկանա, թե ինչումն է տարբերությունը պատգամավոր Սամվել Ֆարմանյանի, պատգամավոր Պողոս Պողսյանի, Զարուհի Փոստանջյանի և ՀՀ գլխավոր դատախազի, անհրաժեշտ է նվազագույն իրավագիտական գիտելիքներ: Միջպետական համաձայնագրերով սահմանվում են այն լիազոր մարմինները, որոնք հանդես են գալիս պետության անունից:

Տվյալ պարագայում ՀՀ Գլխավոր դատախազը հանդես է գալիս ՀՀ անունից, իսկ դուք կամ մեր մյուս գործընկերները որքան էլ ջանաք, չեք կարող հանդես գալ պետության անունից»,-պատասխանեց Ֆարմանյանը Փոստանջյանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ