20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

”Այսօրինակ խոստում Բաքուն կփորձի կորզել Կրեմլից”

ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը Facebook-յան հանրագրում գրել է. ”Ես չեմ գտնում, որ ռուսական կողմն այնչափ անզգույշ և անհեռատես կգտնվի, որ ազատագրված տարածքները կամ Արցախն ամբողջությամբ կհամաձայնի հանձնել Ադրբեջանին՝ վերջինիս Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու դիմաց: Առավելագույնը ինչ կարող է այս պահին արվել մեր արմատական շահերին հակառակ, դա այն է, որ մեր հակառակորդին կխոստանան […]

Առանց ցնցումների իշխանափոխություն. սա է քառյակի ձգտումը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դեմ է սոցիալական ցնցումներին, պանթունավտանգ իրավիճակին: ”Բնական կերպով հասարակությանը տանենք ճիշտ ուղղության, դրան եմ կողմնակից”,-այսօր քառյակի համատեղ ասուլիսին ասաց Մելքումյանը` պատասխանելով հարցին, թե եթե մինչր սեպտեմբերի 30 իշխանությունները կյանքի չկոչեն քառյակի 12 կետերը, քառյակը կգնա կտրուկ քայլերի ու ցնցումների: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նույն ի հարցին ի պատասխան […]

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը

Մոլդովայի խորհրդարանը այսօր կողմ է քվեարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը։ Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Կոմունիստներն ու ‘’Վերածնունդ’’ կուսակցության 38 պատգամավորներ կտրուկ դեմ են արտահայտվել ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքմանն ու լքել են նիստերի դահլիճը՝ հրաժարվելով մասնակցել քվեարկությանը։ Վավերացման օգտին քվեարկել են 59 պատգամավորներ, իսկ դեմ են եղել 4-ը։ Քննարկումների ընթացքում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն ընդգծել […]

Արտոնյալ վարորդներ չկան. ահա և ապացույցը

Ճանապարհային ոստիկանությունը մշտապես հայտարարել է, որ արտոնյալ վարորդներ չկան, և երթևեկության կանոնների խախտում կատարած ցանկացած անձ պատասխանատվության կենթարկվի: ՃՈ-ն բազմիցս ապացուցել է, որ սա զուտ կարգախոս չէ և համակարգում հետամուտ են բոլոր խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով միջոցներ կիրառելուն: Սոցիալական ցանցերից մեկում այսօր հայտնվել էր լուսանկար, որում ”Պրադո” մակնիշի 18 PP 888 ավտոմեքենայի վարորդը Աբովյան […]

Պարեցին Նժդեհիկները, եւ Շուշին հասկացավ, որ սա միայն պար չէ /ֆոտո, վիդեո/

Երեւանի թիվ 106 դպրոցի 6-րդ ա դասարանի “Նժդեհիկներ” թիմը Արցախ՝ ճանաչողական այցը սկսեցին Շուշիից՝ առաջինը լինելով Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում: Հոգեւոր հովիվ Հայր Անդրեասը ներկայացրեց եկեղեցու պատմությունը, աղոթք ուղղեց առ Աստված եւ օրհնեց հենց սրբավայրից գնված խաչերը: Հայր Անդրեասը նկատելով Նժդեհիկների “Պարենք հայերեն” շապիկները նշեց, որ եթե այս տարիքից հայերեն են պարում, հայերեն են շարժվում, ապա […]

Յուրա Մովսիսյանը խաղադաշտ կվերադառնա 2 ամսից

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը ենթարկվել է ծնկի վիրահատության։ 26-ամյա հարձակվողի վիրահատությունը հաջող է անցել: Ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի 8 շաբաթ։

Իշխանություննե՛ր, դուք մեր ձեռքից չեք պրծնելու. Շահեն Հարությունյան

”Ցեղակրոն” կուսակցության առաջանորդ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը Facebook-յան իր էջում գրել է. ”2013 թվականի նոյեմբերին՝ նստացույցի օրերին, Ազատության հրապարակում քայլում էինք ես ու հայրս: Գրկեց ինձ ու մենք պայմանավորվեցինք, որ պետք է արժանապատիվ ապրենք ու մեռնենք, ու գնալու ենք հեղափոխության, ու թե պետք լինի՝ մեռնելու ենք, բայց իրար գրկած, որ մեր թշնամիները տեսնեն, որ […]

Գաբրիել Ղազարյանը շնորհավորում է մարզական լրագրողներին

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել մարզական լրագրողներին տոնի կապակցությամբ: ”Հարգելի մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական բեղմնավոր աշխատանք, մասնագիտական վերելքներ և իհարկե անձնական երջանկություն:  Ինչպես մարզաշխարհի հետ առնչվող յուրաքանչյուր անձ, այնպես էլ  մենք բոլորս ունենք մի մեծ միասնական հետաքրքրություն` […]

Մեզանում դեսպանները բիզնեսմեններ ու սպորտսմեններ են. Հմայակ Հովհաննիսյան/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը մեկնաբանեցին ՀՀ նախագահի կողմից Տիգրան Սարգսյանի և Յուրի Վարդանյանի համապատասխանաբար Ամերիկայի և Վրաստանի դեսպաններ նշանակվելու փաստը: “Եթե խոսենք կոնկրետ Տիգրան Սարգսյանի մասին, ապա ինքը վարչապետ է եղել, ունի հիանալի կրթություն, արևմտյան արժեքներև լավ գիտի և արդեն փորձված է”,-նախկին վարչապետի նշանակումը հիմնավորեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի