20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

Աղմկալի իրավիճակ Հայաստանյաց առաքելական եկեղեցու անվան շուրջ. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Աղմկալի իրավիճակ է Հայաստանյաց առաքելական եկեղեցու անվան շուրջ: “Ժողովուրդ”-ը պարզեց, որ 2014թ. հունիսի 1-ին Հայաստանյաց առաքելական  եկեղեցու Էջմիածնի վանքի ներկայացուցիչ Լևոն Չիլինգարյանը եկեղեցու անունով Հայաստան է ներմուծել գրանիտե սալիկներ, որը հայտարարագրել է, սակայն հայտարարագիրը սահմանված ժամին չի ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողությանը, ինչի արդյունքում տուգանվել է 50. 000 դրամով: Սակայն […]

Դարձյալ կամայական գներ. Առավոտ

՛՛Առավոտի՛՛ խմբագրականում կարդում ենք. 40 տարի առաջ էլեկտրաէներգիայի կիլովատն արժեր 4 կոպեկ՝ Հայաստանում շատերը դա էլ չէին ուզում վճարել և տարբեր հնարքներով հոսանք էին գողանում: Մեկ շիշ օղին արժեր 3 ռուբլի 62 կոպեկ, մեկ մատնաքաշը՝ 30 կոպեկ, մեկ տուփ ՛՛Սալյուտ՛՛ ծխախոտը՝ 30 կոպեկ, ՛՛տակից՛՛՝ 40 կոպեկ, սովորական պաղպաղակի բրիկետն արժեր 15 կոպեկ, պլոմբիրը՝ 20 կոպեկ: […]

Չեմպիոնների լիգայում Անդորրայի չեմպիոնը հաղթեց ”Բանանցին”

Անդորրայի մայրաքաղաք Անդորրա լա Վելլայում ավարտվեց Չեմպիոնների Լիգայի 2014/2015 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի հանդիպումը; Անդորրայի չեմպիոն ”Սանտա Կոլոմա” նվազագույն հաշվով հաղթեց Հայաստանի չեմպիոն ”Բանանցին”: Հանդիպման 5-րդ րոպեին Մարկ Պույոլի խփած միակ գնդակը 1-0 հաշվով հաղթանակ պարգևեց անդորրական թիմին: Պատասխան հանդիպումը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանում:      

ԱՄՆ դեսպանի սպասումը Երևանից. Ժամանակ

Ներկայացնում ենք ՛՛Ժամանակ՛՛ թերթի հարցազրույցից մի հատված ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ:  – Վերջին տարիներին ԵՄ-ն ջանք չէր խնայում Հայաստանի հետ եվրաասոցացման հայտնի համաձայնագրի ստորագրման գործընթացն ավարտին հասցնելու համար, Հայաստանն էլ կարծես այդ փաստաթուղթը ստորագրելու ձգտում ուներ, սակայն ամեն ինչ ձախողվեց. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի որոշումից հետո ոչ միայն Բրյուսելի և ԵՄ հետ հարաբերությունները լուրջ […]

Գեղարքունիքի մարզպետը կարևորում է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Վարդենիսում հունիսի 29-ին գրանցված պտտահողմի պատճառած վնասի չափը, ըստ նախնական ակտի, կազմել է 95 միլիոն դրամ: Այս մասին “Հժ”-ին տեղեկացրեց “Գեղամա աշխարհ” մարզային շաբաթաթերթի խմբագիր Խոսրով Խլղաթյանը: Երեկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը այցելել է փոթորկից տուժած ընտանիքներին, ծանոթացել նրանց կրած վնասներին: Վնասներ կրած բնակիչներին աջակցելու հարցը կառավարության նիստում կքննարկվի: Առայժմ հայտնի […]

ԲՀԿ խմբակցության նախկին անդամը՝ “մութ” պատմությունների մեջ է. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.  “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Աժ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գոհար Ենոքյանը ինչ-որ “մութ” պատմությունների կիզակետում է հայտնվել: Մեր տեղեկություններով՝ նախկին պատգամավորը վերջերս անգամ հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության: Նշվում է, որ Գ. Ենոքյանը մասնակից է ինչ-որ խաբեության: “Ժողովուրդ”-ը փորձեց տեղեկությունը ճշտել Գ. Ենոքյանից, սակայն վերջինս տեղեկանալով, որ իրեն լրագրող է անհանգստացնում՝ հայտարարեց, որ […]

Հովիկ Աբրահամյանը նոր օգնական ունի.Ժողովուրդ

“Ժողովուրդ”  թերթը գրում է. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր օգնական ունի, երեկ նա այդ պաշտոնում նշանակել է Աննա Գեւորգյանին: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Աննա Գեւորգյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով՝ Վանաձորից: “Ժողովուրդ”-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ըստ ամենայնի, այս նշանակման մեջ մեծ է Լոքյանի դերակատարումը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

7 մլն դրամ դատախազների ճերմակ համազգեստի համար.Հրապարակ

“Հրապարակը” թերթը գրում է. Երեկ դատախազության աշխատակիցները վերջապես  ներկայացան “դարակազմիկ”  համազգեստներով, որոնց վերաբերյալ դեռ անցած տարի էր կառավարությունը որոշում ընդունել եւ բյուջեից մեծ գումարներ նախատեսել: Խորհրդանշական է գույնը՝ ճեփ-ճերմակ: Իդեայի հեղինակները, դատախազներից “ճերմակ աղավնի” կերտելով, ըստ էության նրանց սեւ գործերը համազգեստի ներքո քողարկելու մտադրություն են ունեցել: Հիշեցնենք, որ դեռ 2013թ. հունիսի 8-ից ուժի մեջ էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի