Նախարարն այցելել է Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հունիսի 30-ին այցելել է ՀՀ Բնապահպանության նախարության ենթակայությամբ գործող «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին, ինչպես նաև շնորհավորել աշխատակազմին՝ սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից` ավիացիայի աերոնավիգացիոն օդերևութաբանական ապահովում իրականացնելու թույլտվություն ստանալու կապակցությամբ: Արամայիս Գրիգորյանը ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության […]