10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ղարաբաղի հարցում էլ խոստում է տվել, որ ամեն ինչ լավ կլինի. քաղաքագետ

ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը հիմա կձգձգվի, քանի որ որոշ տնտեսական հարցեր կան: Սակայն ինչպես նա, այնպես էլ քաղաքագետ Լևոն Շիրինյանը վստահ են, որ ուշ թե շուտ պայմանագիրը ստորագրվելու է: ՛՛Ռուսաստանին Հայաստանի միության մեջ լինելը, ոչ ճորտի կարգավիճակով, օդ ու ջրի նման պետք է, նա պանթուրքիստական Նազարբաևյան կենցեպցիաներին պիտի հակակշռի Հայաստանի միջոցով: Ռուսաստանը գիտի, որ պանթուրքիստներ են, որ պանթուրքիզմը ծնել է հայոց Ցեղասպանություն, նա պիտի հավասարակշռի հայկական հարցը, դրա համար անհրաժեշտ է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար անձնական պատվի հավասար հարցի է վերածվել Հայաստանի անդամկցությունը: ՛՛Ինձ թվում է՝ Ղարաբաղի հարցում էլ խոստում է տվել, որ չվախենանք՛՛,-նկատեց Շիրինյանը:

Արման Նավասարդյանն էլ կարծում է, որ եթե Ռուսաստանի հետ ունենում ենք խնդիրներ, ապա խնդիրը պետք է փնտրել մեր մեջ: ՛՛Հարգիր քեզ, որ ուրիշն էլ հարգի քեզ՛՛,-նկատեց նա:

Շիրինյանն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը կատաղորեն դեմ է ԵՏՄ Հայաստանի անդամակցությանը: ՛՛Եթե մեզ վնաս է այս կառույցը, Ադրբեջանը չի՞ ուզում որ մենք մեր վնասը կրենք՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ