08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 4, 2014

Գորիսի քաղաքապետի թեկնածուի քրոջը ընտրությունը չի հետաքրքրում

“Այ ցավդ տանեմ, ես հիվանդ մարդ եմ, Երեւանից նոր եմ մտել Գորիս: Սրտի վիրահատություն եմ տարել, Էսօր ես էնպիսի վիճակում եմ, որ ինձ չի հետաքրքրում ոչ ընտրություն, ոչ մի բան: Իմ առողջությունը էսօր ավելի կարեւոր է”,-այսպես արձագանքեց Գորիսի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Սաիդա Ադունցը Henaran.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ահաբեկում է Գորիսի մանկապարտեզների աշխատակիցներին: Հիշեցնենք, […]

ՊՆ մասնակցել է

  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հրավերով ս.թ. հունիսի 4-ին ՀՀ պաշտպանությաննախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնություններին, մասնավորապես «Վճռական աջակցություն» գործողությանն առնչվող հարցեր: Հայկական կողմը ևս […]

Կալանավայրը վերափոխել հանգստյան տան /վիդեո/

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը առաջին անգամ էր լինում “Աբովյան” քրեակատարողական հիմնարկում եւ թերեւս համաձայնեց հաստատության ղեկավար Արամ Սարգսյանի այն առաջարկին, որ պետք է հաստատությունը վերափոխել հանգստյան տան: Սա կատակով, իսկ ավելի լուրջ, նախարարի խոսքով,  կանանց և անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկներում պայմաններն ավանդաբար ավելի լավ են եղել, քան մնացած քրեակատարողական հիմնարկներում: Նախարարը հիշեցրեց, որ կառավարության […]

Հայաստանում իրական բարեփոխումների համար անհրաժեշտ է

Հայաստանում իրական բարեփոխումների համար անհրաժեշտ է՝ 1. Լուծարել հակասահմանադրական, ընտրակաշառք բաժանող կուսակցությունները՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՛՛Օրինաց Երկիր՛՛ եւ բազմաթիվ ՛՛ֆեյք՛՛ կուսակցությունները, որոնք չունեն օրենքով սահմանված 2000 անդամ։ 2. Նոր սահմանադրություն մշակելու համար գումարել սահմանադրական ժողով։ 3. Անօրինական ճանապարհով ձեռք բերված հարստությունը հետ վերադարձնել հանրությանը։ Հայաստանի ընդդիմության շարքերում չեմ տեսնում պատրաստակամություն միավորվել այս դրույթների շուրջ։

Ստեղծվել է արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի «դ» և «ժզ» ենթակետերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի 2014-ի հունիսի 3-ի հրամանով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ: Հաստատվել է հանրային խորհրդի կազմը և աշխատակարգը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄ  Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «Առավոտ» […]

“Քոչարյանի կառավարությունը վերջացել է 10 մարդու գնդակահարմամբ” /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Նոր ժամանակներ” կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը պատասխանելով նոր կառավարության ծրագրին առնչվող հարցին ասաց, որ այդ ծրագիրը ավելի իրատեսական է քան նախորդը, բայց իրագործումը մի տեսակ մշուշոտ է կամ գրեթե անհնարին: Կարապետյանը անմիջապես անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա իշխանության ժամանակահատվածում արձանագրված ոչ դրական փոփոխություններին: “Ռոբերտ Քոչարյանին ու իր […]

Եվ ամբողջ աշխարհը կծափահարի Թուրքիային… /վիդեո/

Պոլսահայ ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը վստահ է՝ Թուրքիայի իշխանություններն ընդունելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստանում են լինելու: ՛՛Ես գտնում եմ, որ եկող տարի Թուրքիան իր պետական ամբողջ իշխանական համակարգով լինելու է Հայաստանում, բարձրանալու է Ծիծեռնակաբերդ ու ներողութուն է խնդրելու, դա ձեռնտու է Թուրքիային՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: […]

Նպատակը մեկն է՝ վարկաբեկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին

Բարեկամներ, պետք չէ տուրք տալ հրապարակ նետված կեղծ գրություններին, բաց նամակներին և ուղերձներին, որոնց շարադրանքն ինքնին հուշում է, որ հեղինակները հաղորդ չեն եկեղեցական կյանքին և չեն տիրապետում անգամ հոգևոր իրողություններին վերաբերող պարզ, հանրամատչելի տեղեկատվության: Նպատակը մեկն է` հնարավոր բոլոր միջոցներով և ուղիներով, արժեքների և սրբությունների ոտնահարումով վարկաբեկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և այդպիսով տկարացնել և […]

Օզբիլիսը կարող է խուսափել վիրահատությունից

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բուժզննում է անցել ”Վիլլա Ստյուարտ” կլինիկայում: Նրան հետազոտել է պրոֆեսոր Մարիոանին: Հիշեցնենք, որ 24-ամյա Օզբիլիսը վնասվածք էր ստացել ”Ալժիրի” դեմ խաղում: Նրան մոտ նախնական տվյալներով հայտնաբերվել է խաչաձև կապանների պատռվածք: Спорт Экспресс-ը հայտնում է, որ Օզբիլիսն անցել է մի շարք թեստեր: Հնարավոր է` ֆուտբոլիստը խուսափի վիրահատությունից, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի