08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2014

88 թվին պատերազմի կոչեր անողները պատերազմ չգնացին. ովքե՞ր են իրար խառնում ազատամարտիկներին/վիդեո/

Ազատամարտիկների դաշտային հրամանատարների խորհուրդը հայտարարել է “Առաջին գիծ” ստեղծելու անհրաժեշտության մասին:Այդ առնչությամբ դաշտային հրամանատարների խորհուրդը կլոր-սեղան քննարկում էր հրավիրել քաղաքական ուժերի հետ համատեղ: Henaran.am-ի թղթակիցը այս հարցի շուրջ զրուցեց ազատամարտիկ, “Կոռնիձոր” ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի (Կոռնիձորի Արո) հետ: “Ես և իմ համախոհները, որպես ազատամարտիկներ չենք մասնակցում իրենց ոչ մի նիստերին և ոչ մի տեսակի գործնեություններին: […]

Կարոտը անհայտ կորավ. հարազատները դեռ սպասում են հերոսին.մանրամասներ Ջամբազի Արծվի կյանքից /վիդեո/

Կարոտ Մկրտչյանին դեռևս սպասում են տանը, սպասում են նաև մարտական ընկերները, ապասում են հայերը….ազգի ու հայրենիքի նվիրյալի անունը վաղուց արդեն աղոթքի պես են շշնջում: Կարոտը քաջության ու հայրենասիրության խորհրդանիշ է: Պռոշյանում այսօր մի քիչ հիշողությունների ու ավելի շատ հպարտության օր էր:1992 թվականի հունիսի 13-ը չարագույժ ու խոցող…այդ օրը մենք կորցրինք Շահումյանը, Շահումյանի հետ նաև Կարոտին: […]

Սերխիո Ռամոսի նախկին ընկերուհու սեքսուալ ֆոտոսեսիան/ֆոտո/

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի ”Ռեալի” ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի նախկին ընկերուհին` Էլիզաբեթ Ռեյեսը, 2006 թ.-ին ճանաչվել է ”Միսս Իսպանիա”: Նա աշխատել է որպես հեռուստահաղորդավար և լուսանկրվել է բազմաթիվ ճանաչված ամսագրերի համար: Չեմպիոնների լիգայում Ռամոսի կարևորագույն գոլի ժամանակ զույգն արդեն միասին չէր: 

Ինչու են Ֆինանսների նախարարության աշխատակիցներն ազատվել. պարզաբանում

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության վերակազմակերպման խնդրին: Այս առնչությամբ նախարարության տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ 500-Ն որոշման 2-րդ կետի համաձայն  ”Ֆինանսական վերահսկողության տեսչություն” առանձնացված ստորաբաժանումը վերակազմակերպվել է ”Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն” առանձնացված ստորաբաժանման: Ֆինանսական վերահսկողության տեսչության կանոնադրությունը […]

Հայաստանում բացվեց Շվեդիայի դեսպանությունը

Հունիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում գտնվող Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ հարաբերությունների զարգացումը և այդ առումով կարևորեց Շվեդիայի` Երևանում դեսպանություն հիմնելու որոշումը: Նախարար Նալբանդյանը հատկանշական համարեց, որ նախարար Բյորլինգը ժամանել է շվեդ գործարարների ներկայացուցչական պատվիրակության ուղեկցությամբ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Բյորլինգը […]

Թուրքերը Եղեռնի հարյուրամյակին ընդառաջ ֆիլմ կնակարահանեն հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ

Թուրքիան 1915թ.-ի դեպքերի հարյուրամյակին ընդառաջ կարևոր քայլ է նախաձեռնում, գրված է CNN Turk կայքում: Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթի մասնակցությամբ նկարահանվելու է ”Պոռթկում իմ հոգում” ֆիլմը:  Նկարահանվելիք ֆիլմի հիմքում Առաջին համաշխարհային պատերազմի ֆոնին տեղի ունեցող սիրավեպն է։ Սիրավեպի հերոսներից մեկը հայ բուժքույր է, որի կերպարը մարմնավորելու է Քեյթ Ուինսլեթը։ Նրա զուգընկերոջ դերի ամենահավանական թեկնածուն հոլիվուդյան դերասան Մարկ […]

Առաջարկվել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող “Շվեդական կրթական առաջնայնություն” /Education Frist/ ընկերության պատվիրակությանը: Շվեդական կողմի ներկայացուցիչ Մայքլ Թիմոնեն Ա. Աշոտյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը՝ տեղեկացնելով, որ իրենք մասնագիտացված են լեզուների, մասնավորապես անգլերենի ուսուցման կատարելագործման ասպարեզում: Շվեդական կողմն առաջարկում է անգլերենի լեզվական իմացության կատարելագործման համապարփակ ծրագիր ուսանողների և դասավանդող […]

Ի՞նչ սպասել հոկտեմբերին

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ իշխանությունները ԱԺ ոչ իշխանական քառյակի կետերից որոշները կարող են իրականացնել: ”Ինչ որ իրենց համակարգին չի սասանի, դա կանեն, ինչն էլ չի սասանի, դա չեն անի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մեհրաբյանը նշեց, որ 12 կետերի մեջ լավ պահանջներ կան գրված, սակայն գլխավոր պահանջները գրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի