08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2014

Նախորդ Կառավարության հրաժարականի ևս մեկ պատճառ

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց, որ բյուջեի կատարողականի քննարկումը ձևական բնույթ էր կրում, քանի որ այն կառավարությունը որն իրականացրել էր դա, հրաժարական տվեց:  Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ նախորդ կառավարությունը հրաժարական էր տվել նաև բյուջեի կատարողականը չիրականացնելու պատճառով: ՛՛Հանձնաժողովների ժամանակ ներկայացրեցին, թե 100 տոկոսով կատարել են, բայց կրկնաչի չափով չէին կատարել տնտեսական աճը՛՛,-ասաց […]

Սերժ Սարգսյանը այցելել է ՌԴ դեսապանատուն

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին եւ դեսպանատան աշխատակիցներին, հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացման գործում՝ ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության եւ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նախատեսվում է հաշմանդամներին ազատել ավտոկայանատեղի տուրքի վճարումից

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները մշտապես գտնվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում: Ասվածը եւս մեկ  անգամ հաստատում է քաղաքապետի նախաձեռնությամբ Երեւան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Համաձայն որոշման այդ նախագծի, հաշմանդամություն ունեցող բոլոր անձիք, ովքեր  համապատասխան դիմում եւ կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն […]

“Իմ տղան չի ուզում, որ ես իրեն տեսնեմ ապակու հետևից…” /վիդեո/

Շանթի և ընկերների գործով նոյեմբերի 5-ից կալանավորված Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը երեկ դատարան էր եկել որդուն տեսնելու հույսով: Լաուրա Պետրոսյանը նաև գործով վկա է, քանի որ նրա տղային մեղադրում են նաև թմրանյութեր պահելու մեջ: Մոր փոխանցմամբ Հայկը բավականին կիրթ և խելացի տղա է, մշտապես զբաղվել է հանրօգուտ աշխատանքով.”Իմ տղան հանրային խորհրդի անդամ է, նա […]

ԱԱ-2014. Բրազիլիան կամային հաղթանակ տոնեց բացման խաղում/վիդեո/

Բրազիլիա-Խորվաթիա խաղով մեկնարկեց ֆուտբոլի Աշխարհի 2014 թվականի առաջնությունը: 11-րդ րոպեին Մարսելոն դարձավ ինքնգոլի հեղինակ: Հետագայում բրազիլացիները Նեյմարի դուբլի և Օսկար գոլի շնորհիվ կամային հաղթանակ տոնեցին: Այսօր կկայանան Մեքսիկա-Կամերուն, Իսպանիա-Նիդերլանդներ և Չիլի-Ավստրալիա հանդիպումերը:

Էպոսագետը՝ գրքերի աշխարհում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով “Արթիկ” ՔԿՀ-ում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանը քրեակատարողական հիմնարկում իրեն պահում է բոլորից մեկուսացված: Թերթին հասած տեղեկություններով՝ վերջինս ոչ ոքի հետ չի շփվում եւ գրեթե օրվա մեծ մասն  անց է կացնում գրքեր կարդալով: ՔԿՀ-ի գրեթե բոլոր աշխատակիցները  նկատել են, որ նա ապրում է գրքերի աշխարհում: Շարունակությունը […]

Րաֆֆին՝ թարմ փողերից. Իրավունք

“Իրավունք”-ը  “Բամբասանք” խորագրի տակ գրում է, որ “Ժառանգություն”-ում այնքան էլ չեն ուրախացել Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԱՄՆ-ից վերադառնալու փաստից: Ըստ թերթի աղբյուրների, “Ժառանգության” առաջնորդն առանձանապես ուրախացնելու բան չուներ՝ կուսակիցներին թարմ ֆինանսով ապահովելու տեսակետից: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Կանգառներում չեն ուզում լսել. Չորրորդ իշխանություն

Արդեն մի քանի ամիս է, ինչ Մաշտոցի պողոտայի նոր կանգառներում օր ու գիշեր ռադիո կամ երաժշտություն է հեռարձակվում: “Չորրորդ իշխանություն” թերթի հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն հայտնեցին այդ կանգառներում տիրող աղմուկից: “Կամ անկապ երաժշտություն է միացրած, կամ իրենց ուզած ռադիոն է միացրած, ինչ-որ լուրեր են, բայց մարդ լսում է ու ոչինչ էլ չի հասկանում: Ու […]

Ո՞ր աղբյուրից է ջուր խմում 5-րդ իշխանությունը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը գրում է. “ Իշխանության ճյուղերը, ինչպես հայտնի է, չորսն են. օրենսդիր, գործադիր, դատական եւ լրատվամիջոցներ։     Սակայն արդեն վաղուց ողջ աշխարհում, իսկ մեզանում՝ վերջին տարիներին, ձեւավորվում է իշխանության եւս մեկ ճյուղ. ակտիվ քաղաքացիական հասարակություն։ “Դեմ եմ” եւ “Դուրս մեր գրպանից” նախաձեռնությունները, բնապահպանների, ճարտարապետական այս կամ այն հուշարձանի (այս օրերին՝ Աֆրիկյանների տան) քանդման հակառակորդների եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի