24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նախատեսվում է հաշմանդամներին ազատել ավտոկայանատեղի տուրքի վճարումից

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները մշտապես գտնվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում: Ասվածը եւս մեկ  անգամ հաստատում է քաղաքապետի նախաձեռնությամբ Երեւան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Համաձայն որոշման այդ նախագծի, հաշմանդամություն ունեցող բոլոր անձիք, ովքեր  համապատասխան դիմում եւ կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երեւանի քաղաքապետարան,  կազատվեն տուրքի վճարումից:

Նշված նախագծի մշակմանն ակտիվորեն մասնակցել է նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ  Գրիգոր Մինասյանը, ով նաեւ առաջարկել է բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսել առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը: Նախագիծը, որն ի դեպ  լիովին համահունչ է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, ներպետական օրենսդրական երաշխիքներին, ինչպես նաեւ ոլորտի միջազգային փորձին, այս եւ այլ առաջարկների հետ միասին կընդգրկվի Երեւան քաղաքի Ավագանու առաջիկա նիստի օրակարգում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ