08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախորդ Կառավարության հրաժարականի ևս մեկ պատճառ

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց, որ բյուջեի կատարողականի քննարկումը ձևական բնույթ էր կրում, քանի որ այն կառավարությունը որն իրականացրել էր դա, հրաժարական տվեց: 

Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ նախորդ կառավարությունը հրաժարական էր տվել նաև բյուջեի կատարողականը չիրականացնելու պատճառով: ՛՛Հանձնաժողովների ժամանակ ներկայացրեցին, թե 100 տոկոսով կատարել են, բայց կրկնաչի չափով չէին կատարել տնտեսական աճը՛՛,-ասաց նա:

Ինչ վերաբերում է չորս քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանն, ապա Հակոբյանը շեշտեց, որ անկախ ամեն ինչից, թե ինչ մեկնաբանություններ ստացան, իրենք գտնում են, որ մինչև սպետեմբերի 30 դրանք կարող են կատարվել: ՛՛Իշխանությունը հայտարարում է, թե մենք ինչ լավ ընդդիմություն ունենք, ինչ կառուցողական ընդդիմություն ունենք: Լավ է անում , որ հայտարարում է, սակայն ես չեմ կարծում, որ իշխանությունը քաղաքական կամք կդրսևորի ընդդիմության պահանջներն իրականացնելու համար՛՛: Այնուհետոև Ռուբիկ Հակոբյանը հավելեց, որ ինքը չի ցանկանում վերջնական գնահատական տալ: Նա նկատեց, որ աշնանն արդեն համապետական հանրահավաքով կներկայացնեն արդյունքները և կներկայացնեն իրենց հետագա գործողությունների ճանաարհային քարտեզը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ