24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Իմ տղան չի ուզում, որ ես իրեն տեսնեմ ապակու հետևից…” /վիդեո/

Շանթի և ընկերների գործով նոյեմբերի 5-ից կալանավորված Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը երեկ դատարան էր եկել որդուն տեսնելու հույսով:

Լաուրա Պետրոսյանը նաև գործով վկա է, քանի որ նրա տղային մեղադրում են նաև թմրանյութեր պահելու մեջ: Մոր փոխանցմամբ Հայկը բավականին կիրթ և խելացի տղա է, մշտապես զբաղվել է հանրօգուտ աշխատանքով.”Իմ տղան հանրային խորհրդի անդամ է, նա պարզապես ազատասեր տղա է:Միշտ զբաղվել է երեխաներով ու նաև զորամասերում միջոցառումներ է կազմակերպել: Իմ տղան չի ուզում, որ ես իրեն տեսնեմ ապակու ետևից …”,-հուզվեց մայրը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին  Շանթ Հարությունյանը իր կողմնակիցների հետ հեղափոխության փորձ արեց: Նրանք կրում էին “Անոնիմոուսների” դիմակներ և Շանթի խոսքերով փորձում էին արդարություն հաստատել:

Նույն օրը Շանթ Հարությունյանը և նրա աջակիցները ձերբակալվեցին: Շանթի և նրա շարժման համակիրները նրանց քաղաքական բանտարկյալներ են համարում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ