08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2014

Ադրբեջանցի հաղորդավարը մահացել է ուղիղ եթերում

”Դունյա tv’’-ի ”Բու Սաբախ” հաղորդման ուղիղ եթերի ժամանակ մահացել է ադրբեջանցի հայտնի հաղորդավար և գրող Վիդադի Թագիզադեն: Այս մասին գրված է ադրբեջանական haqqin.az կայքում: Վերջերս հաղորդավարը նշել էր իր 60 ամյակը, որի ժամանակ էլ ներկայացրել էր իր նոր գիրքը: Կայքը հաղորդում է, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտի հետ խնդիրները:

Սմբատ Այվազյանի տարիքը գործերով է չափվում.վերջին հրաժեշտը եռաբլուր- պանթեոնում /լրացված/վիդեո/

Այսօր  Եռաբլուրում տեղի ունեցավ ազատամարտիկ, պետական-քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի հուղարկավորությունը: Հրաժեշտի արարողությունները միշտ էլ ցավոտ են, բայց այս անգամ ցավը ավելին էր:Ազատամարտիկները չէին կարողանում առանց արցունքի խոսել իրենց զինակից ընկերոջ մասին: Ամեն մեկը իր վշտի հետ մի անկյունում կանգնած հիշում էր: Եռաբլուրում էին հասարակական-քաղաքական բազմաթիվ գործիչներ:Այստեղ էին ՀՀՇ ներկայացուցիչներ Աշոտ Մանուչարյանը, Սուրեն Աբրահամյանը, ՀԱԿ անդամներ […]

Սեպտեմբերի 30-ից հետո ԲՀԿ-ը կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը

”Մենք գտնում ենք, որ էլեկտրաէներգիան չպիտի թանկանա”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:  Ըստ նրա` եթե էլեկտրոցանցերում ճեղքված կա ինչ-ինչ պատճառներով, և սկագինը բարձրացնում են, ապա այդ ճեղքվածքը փակելու դեպքում էլ պետք է իջեցնեն: Սակայն, պատգամավորի խոսքով, դա չեն անի, և սակագնի բարձրացումն ընդամենը պետական բյուջեն արհեստական լցնելու միջոց է: ԲՀԿ խմբակցության […]

Հայաստանի մ. 19 տարեկանների հավաքականը պարտվեց Ուզբեկստանին

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպումը: Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց, իսկ երկրորդում մեր հավաքականը բաց թողեց 2 գնդակ և պարտվեց: Վաղը երկու երկրների մինչև 19 տարեկանների հավաքականները ևս մեկ հանդիպում կանցկացնեն: 

ՀՀԿ խմբակցության ղեկավարը անմիջապես կպատասխաներ Կիսիլյովին

 ”Շատ չեմ արժևորում Կիսիլյովին, նրա հայտարարությունը”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով ռուս լրագրողի պահվածքի ու արած հայտարարությունների մասին: Բաղդասարյանը շեշտեց` մեր մայրենի լեզուն հայերենն է, բայց միաժամանակ նկատեց. ”Մենք չենք ժխտել, որ մեր երկրում պետք է ուսումնասիրել նաև օտար լեզուներ: Մենք շահագրգռված ենք, որ մեր երիտասարդները կարողանան շատ լեզուների տիրապետել”: […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ

Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Հովհաննես Սահակյանը, Արմեն Ռուստամյանը, Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը, կմեկնի ԼՂՀ, որտեղ կանցկացվի ՀՀ ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը ընդլայնված կազմով: ԱԺ […]

Հայտարարություն` Հ.Կյուրեղյանի վերաբերյալ

Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը այցելելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել էր Հ. Կյուրեղյանին, ով սույն թվականի հունիսի 12-ին բերման էր ենթարկվել Կենտրոն և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտից` ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակելու կապակցությամբ , որով իր բողոքն […]

Շարունակվում են ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքները

Մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման 2014թ. ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են ոռոգման նոր ցանցերի անցկացման աշխատանքները։ Նախատեսված  22 կիլոմետրից շուրջ 14 կիլոմետրում աշխատանքներն ավարտվել են: Արդեն իսկ կառուցված ցանցերը նաև փորձարկվել են: Ոռոգման համակարգի ընդլայնման աշխատանքներն ամբողջությամբ նախատեսվում է  ավարտել հունիսի վերջին: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով էլ կատարվում են առկա ցանցի վնասված […]

Անի Զախարյանը նամակ է գրել ռուսաց թագավորին /վիդեո/

“Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության ղեկավար Անի Զախարյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինին, որը տեղադրել է “Ֆեյսբուքի” իր տարգերքում: Լրագրողների հետ ասուլիսում Անի Զախարյանը անդրադարձավ նամակի շարժառիթին:   Դիտեք տեսանյութը: Հրապարակում ենք նաեւ Զախարյանի նամակը ամբողջությամբ. От президенки Партии ,,Новая Политическая Культура Армении,, Ани Захарян Письмо Уважаемый Владимир Путин,прежде чем подойти к главному вопросу […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի