12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀՀԿ խմբակցության ղեկավարը անմիջապես կպատասխաներ Կիսիլյովին

 ”Շատ չեմ արժևորում Կիսիլյովին, նրա հայտարարությունը”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով ռուս լրագրողի պահվածքի ու արած հայտարարությունների մասին: Բաղդասարյանը շեշտեց` մեր մայրենի լեզուն հայերենն է, բայց միաժամանակ նկատեց. ”Մենք չենք ժխտել, որ մեր երկրում պետք է ուսումնասիրել նաև օտար լեզուներ: Մենք շահագրգռված ենք, որ մեր երիտասարդները կարողանան շատ լեզուների տիրապետել”:

Բաղդասարյանը նաև ասաց, որ եթե ինքն այդ հանդիպմանը մասնակցեր, ապա իր կողմից անմիջապես պատասխանն կլիներ:

Ինչ վերաբերում է ռուս լրագրողի համար կազմակերպված ճոխ ընդունելությանը, Համմեր մեքենայով բերելուն ԱԺ, ապա պատգամավորը նշեց. ”Ես Կիսիլյովին դիտարկում եմ որպես անհատ, ոչ թե պետության կողմից լիազորված անձ: Չեմ կարծում, որ ընդունելությունն այդքան մեծ է եղել, հյուրընկալությունը լավ բան է, բայց մեքենան իմ կողմից անընդունելի է”: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ