08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2014

Norway Chess-2014, Արոնյանը զրկվեց մրցաշարում հաղթելու հնարավորությունից

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարի վերջին՝ 9-րդ տուրից առաջ հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը զրկվեց մրցաշարում հաղթելու հնարավորությունից: 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց իտալացի Կարուանայի հետ: Արոնյանն ունի 3.5, իսկ մրցաշարի առաջատար Կարյակինը` 5 միավոր: Այսօր Արոնյանը սևերով կխաղա Տոպալովի հետ:

Արջի ծառայութան կարիք ՀՀԿ-ը չունի

 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին չբացառեց, որ քննարկելու են նաև հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը սահմանադրական բարեփոխումների հետ համատեղ: Նշենք, որ քառյակի պահանջներից մեկն էլ այդ ընտրակարգին անցնելն է:  ՛՛Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, բայց առաջ չընկնելով նշեմ, որ համամասնական ընտրակարգն էլ է քննարկվելու, ցուցակները փակցնելու հարցը ևս քննարկվելու […]

Շնորհավորել է Սիրիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: “Լիահույս եմ, որ ազգային երկխոսության միջոցով Սիրիային կհաջողվի վերագտնել խաղաղությունն ու կայունությունը՝ հանուն սիրիացի ժողովրդի բարեկեցության եւ բարօրության: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին` հարատեւ խաղաղություն”,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

՛՛Լժեց՛՛ վերլուծաբան, անկիրթ, անդաստիարակ. Զոհրաբյանը՝ Կիսիլյովից

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին զարմացրելէ Ազգային ժողովում և պատգամավորների, և լրագրողների սպասումը, երբ պետք է դիմավորեին ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին:  ՛՛Երբ ես դուրս էի գալիս ԱԺ նիստից, ինձ զարմացրեց այն աննախադեպ աժիոտաժը, երբ տեսա իմ որոշ պատգամավոր գործընկներին, ցավոք նաև լրագրող գործընկներին, ովքեր սպասում էին Կիսիլյովին։ […]

Չկռռանք. Սերժ Սարգսյանը կօգնի ոչ իշխանականներին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ ճեպազրույցների ժամին նախ տեղեկացրեց, որ հենց այս պահին նախագահական նստավայրի դիմաց տարբեր մարդիկ բողոքի ցույցեր են անում, նրանք տարբեր խնդիրներ ունեն: Այնտեղ գտնվողներից մեկն էլ Նժդեհի ազգականուհին է՝ տիկին Էմման, ում ցույցի երկու տարին է լրանում երկուշաբթի: Հարցին, թե այդ դեպքում, երբ տեսնում են, որ երկրում իրավիճակն այսքան […]

Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի վեճը փակվե՞լ է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քրեագետ Սերգեյ Գալոյանը խոսեց քրեական աշխարհի վերջին իրադարձությունների մասին: “Հայաստանում կրիմինալ հեղինակություն կամ օրենքով գող չկա, Հայաստանը շատ փոքր երկիրա, շատ աղքատ երկիրա և կրիմինալը արդեն այստեղ գործ ունենալ չի կարող, քանի որ Հայաստանում թալանելու բան չկա”,-նշեց Գալոյանը: Վերջին ամենաշրջանառվող խոսակցությունը ըստ քրեագետի դա Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի հետ […]

Որևէ մեկին թույլ չենք տա զավթել

ԱԺ ՕԵԿ խմբակցությունը շարունակելու է քաղաքական խորհրդակցություններ անցկացնել մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց խմբակցության ներկայցուցիչ Մհեր Շահգելդյանը: ՛՛Կան ընդհանուր մոտեցումներ ու համագործակցության այս գործունեությունը մենք շարունակելու ենք: Դա դիտարկում ենք որպես ընտրական ու կուսակացական համակարգի ինստիտուցիոնալ կայացման խնդիր՛՛,-նշեց նա: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ արդեն հանդիպել է ՕԵԿ-ը:  […]

Գևորգ Ղազարյանը պաշտոնապես տեղափոխվեց ”Օլիմպիակոս”/վիդեո/

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պաշտոնապես տեղափոխվեց հունական ”Օլիմպիակոս”: Պայմանագիր կնքելուց հետո Ղազարյանը նշել է.”Ուրախ եմ, որ գտնվում եմ Աթենքում: Կանեմ հնարավորը թիմին օգնելու համար: ”Օլիմպիակոսը” Հունաստանում միշտ ձգտում է դառնալ չեմպիոն, նվաճել երկրի գավաթը, իսկ Չեմպիոնների լիգայում` լավ ելույթ ունենալ: Եկել եմ թիմին օգնելու համար”: Հավելենք, որ Ղազարյանը ”Օլիմպիակոսի” հետ կնքել է 3 տարվա […]

՛՛Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք՛՛

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովի հայտարարությանն՝ասաց, որ լեզվի խնդիրը նոր չէ: Ըստ նրա՝ իշխանությունները վերջին տարիներին դա դարձրել են քննարկման առարկա: Սակայն վերջին հայտարարությունը ՀՅԴ պատգամավորը ուղղակի շանտաժ է որակում Հայաստանի և բնակչության, և իշխանության, և պետականության հանդեպ: ՛՛Նա ասում է՝ եթե սա չանեք, ձեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի