07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արջի ծառայութան կարիք ՀՀԿ-ը չունի

 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին չբացառեց, որ քննարկելու են նաև հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը սահմանադրական բարեփոխումների հետ համատեղ: Նշենք, որ քառյակի պահանջներից մեկն էլ այդ ընտրակարգին անցնելն է: 

՛՛Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, բայց առաջ չընկնելով նշեմ, որ համամասնական ընտրակարգն էլ է քննարկվելու, ցուցակները փակցնելու հարցը ևս քննարկվելու է՛՛,-նշեց նա:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, ապա պատգամավորը նկատեց, որ պետք է աշխատեն, որ պաշտպանեն սպառողներին, բայց նաև պետք է ելնեն նրանից, թե արդյոք  կան այդ հանրավորությունները:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ պարզել է՝ միմյանց փոխարեն քվեարկության հետ կապված դեպքեր եղել են, թե ոչ: ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ նայել է կադրերը, և չի նկատել նման դեպքեր: Նա հավելեց, որ ՀՀԿ խմբակցության նիստի ժամանակ իրենց պատգամավորներին հորդորել են, որ միմյանց փոխարեն չքվեարկեն: ՛՛Նման տիպի արջի ծառայությունների կարիք չունեն մենք՛՛,-եզրափակեց Բաղդասարյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ