08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի վեճը փակվե՞լ է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քրեագետ Սերգեյ Գալոյանը խոսեց քրեական աշխարհի վերջին իրադարձությունների մասին:

“Հայաստանում կրիմինալ հեղինակություն կամ օրենքով գող չկա, Հայաստանը շատ փոքր երկիրա, շատ աղքատ երկիրա և կրիմինալը արդեն այստեղ գործ ունենալ չի կարող, քանի որ Հայաստանում թալանելու բան չկա”,-նշեց Գալոյանը:

Վերջին ամենաշրջանառվող խոսակցությունը ըստ քրեագետի դա Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի հետ կապված պատմությունն է.՛՛Ինչ վերաբերվում է Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի հետ կապված պատմությանը, ասեմ, որ  ոչ մի մեծ բան չի եղել: Ինչ որ անհամաձայնությունն է եղել, գնացել իրար հետ հանգստացել են ու եկել իրար հետ իրանց հարցերը լուծել են, որևէ մեկը էս հարցում կոնկրետ տեղեկություն չի ունեցել՛՛:

Գալոյանը անդրադառնալով Վերնիսաժի կրակոցներին նկատեց, որ ամեն խուժան բան կրիմինալ չի: Ուղղակի դատարանը պիտի իր մեջ ուժ գտնի ճիշտ դատ անելու:  Որովհետև Հայաստանում մեղադրյալը ամեն պահի կարող է հայտնվել տուժողի կարգավիճակում:

“70-ականներին իրար հետ կռվում էին, իրար սիլլա էին տալիս,  քարով խփում էին ու անցնում գնում էր: Հիմա իրար քարի տեղը զենքով են խփում, էսքան բան….նույն բան է, առանձնապես բան չկա”,-համեմատեց քրեագետը:

Քրեագետի փոխանցմամբ գողերը Հայաստանում խոշոր եկամուտ չեն կարող ունենալ, դրա համար Հայաստան գնում գալիս են հազվադեպ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ