02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Լժեց՛՛ վերլուծաբան, անկիրթ, անդաստիարակ. Զոհրաբյանը՝ Կիսիլյովից

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին զարմացրելէ Ազգային ժողովում և պատգամավորների, և լրագրողների սպասումը, երբ պետք է դիմավորեին ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին:  ՛՛Երբ ես դուրս էի գալիս ԱԺ նիստից, ինձ զարմացրեց այն աննախադեպ աժիոտաժը, երբ տեսա իմ որոշ պատգամավոր գործընկներին, ցավոք նաև լրագրող գործընկներին, ովքեր սպասում էին Կիսիլյովին։ Ինձ թվացել էր մի պահ, որ ԱԺ Դալայ Լաման է մուտք գործելու։ Երբ հարցրեցի՝ ում եք այսպես սրտատրոփ սպասում, պարզվեց մի վերլուծաբանի, ում քծնանքն առ Պուտին ավելի նողկալի է, քան երբևէ ժամանակին մենք սովետական պրոպագանդայի ժամանակ տեսնում էինք քծնանք առ Չեռնենկո , Անդրոպոլ և Բրեժնև՛՛,-հայտարարեց նա:

Ըստ Զոհրաբյանի՝ ռուս լրագրողի արհամարհական հայտարարությունների ու պահվածքի համար բոլորս ենք մեղավոր: ՛՛Երբ թույլ ես տալիս՝ քո երկրի խորհրդարանում թքեն քո երեսին, այստեղ մեղավորն առաջին հերթին մենք ենք, որովեհետև դու եթե տալիս ես նման լիազորություն ինչ-որ մի ՛՛լժեց՛՛ վերլուծաբանի, ուրմեն կգտնվի այն անկիրթ, անդաստիարակը, որն իրեն թույլ կտա ՀՀ խորհրադարանում մեզ դաստիարակելու և սովորեցնելու՛՛,-նկատեց նա:

՛՛Դրանում մեղք ունենք մենք բոլորս, նրանք, ովքեր նստած էին խաշած ժպիտներով այդ նիստին և թույլ են տվել, որ ինչ-որ մեկն ուղղակիորեն անարգի ՀՀ-ը՛՛: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ