19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Չկռռանք. Սերժ Սարգսյանը կօգնի ոչ իշխանականներին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ ճեպազրույցների ժամին նախ տեղեկացրեց, որ հենց այս պահին նախագահական նստավայրի դիմաց տարբեր մարդիկ բողոքի ցույցեր են անում, նրանք տարբեր խնդիրներ ունեն: Այնտեղ գտնվողներից մեկն էլ Նժդեհի ազգականուհին է՝ տիկին Էմման, ում ցույցի երկու տարին է լրանում երկուշաբթի:

Հարցին, թե այդ դեպքում, երբ տեսնում են, որ երկրում իրավիճակն այսքան վատ է, ինչու չեն միանգամից իշխանափոխություն ու մասնավորապես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջում, նա պատասխանեց. ՛՛Հիմա էլ մեր միակ պահանջն ու ելքը իշխանափոխությունն է, մեր վերաբերմունքի մեջ փոփոխություն չի եղել, մենք հիմա էլ գտնում ենք, որ միակ ելքը իշխանափոխությունն է: Պայքարը հիմա գնում է ժամանակի, արտագաղթի ու կամքի մեջ, եթե ժամանակը երկար գնաց, ու մարդ չմնաց, այդ խնդիրը վերանում է, ու ով է սրանց դեմ առնելու՛՛: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու քառյակն իշխանափոխություն չի պահանջում, Արամ Մանուկյանն ասաց, որ այդ ուղղությամբ իշխանություններն են հենց, իրենք էլ հավատում են, որ մինչև սեպտեմբեր իրենց նման մտածող քաղաքական ուժերի թիվը կավելանա:  Նա ընդգծեց՝ երկար ճանապարհ են անցել, մինչև որ հասել են նրան, որ ԱԺ-ում նախագծերին ՀՀԿ-ից ընդամենը 67 կողմ ձայն է եղել:

Արամ Մանուկյանը նաև վստահ է՝ ՀՀԿ-ից անցենլու են ընդդիմության շարքերը ու երես են թեքելու Սերժ Սարգսյանից, հատկապես սահմանադրական փոփոխությունների չանցկացման դեպքում: 

Հարցին՝ եթե մյուս ուժերը սեպտեմբերից հետո էլ չհամաձայնեն իշխանափոխության պահանջ դնել, ինչ է անելու ՀԱԿ-ը, Մանուկյանը կես կատակ, կես լուրջ հորդորեց. ՛՛Չկռռանք: Հուսանք՝ լավ կլինի: Այդ առոմով ամենալավ գործն անողը Սերժ Սարգսյանն է՝ իր ոչինչ չանելով, նվաստացնող քաղաքականությամբ օգնում է մեզ, իսկ Կիսիլյովն ադկետվատ պատասխան էր տալիս Հայաստանի իշխանություններին: Ժամերով եկել էր, կանգնել աստիճանների տակ, ու պառկած խոսում էր, էն ինչ դաս էր տալիս, պոռոտախոսությամբ էր զբաղվում՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ