27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սմբատ Այվազյանի տարիքը գործերով է չափվում.վերջին հրաժեշտը եռաբլուր- պանթեոնում /լրացված/վիդեո/

Այսօր  Եռաբլուրում տեղի ունեցավ ազատամարտիկ, պետական-քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի հուղարկավորությունը:

Հրաժեշտի արարողությունները միշտ էլ ցավոտ են, բայց այս անգամ ցավը ավելին էր:Ազատամարտիկները չէին կարողանում առանց արցունքի խոսել իրենց զինակից ընկերոջ մասին: Ամեն մեկը իր վշտի հետ մի անկյունում կանգնած հիշում էր:

Եռաբլուրում էին հասարակական-քաղաքական բազմաթիվ գործիչներ:Այստեղ էին ՀՀՇ ներկայացուցիչներ Աշոտ Մանուչարյանը, Սուրեն Աբրահամյանը, ՀԱԿ անդամներ Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը և այլք…ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Սմբատ Այվազյանին  հրաժեշտ էր տվել Մարզահամերգային համալիրում: 

“Հայ ժողովուրդը հրաժեշտ է տալի իր հայրենասեր զավակներից մեկին:Մարդու տարիքը իր ապրած տարիներով չեն չափում, այլ չափում են արած գործերով: Այս առումով Սմբատ Այվազյանի տարիքը շատ մեծ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը:

“Այսօր նաև Շահումյանի անկման օրն է և ժամը 12-ի մոտ զոհվեց Այվազյանի մարտական ընկեր, խիզախ հերոս Նորիկ Խաչատրյանը: Իրա հերոսության ու իրա մահի օրը ճակատագրական ձևով համընկավ: Մենք կորցրինք Շահումյան, հիմա էլ Սմբատ Այվազյան”,-ասաց ԵԿՄ Ավանի փոխնախագահ՝ Մարտին Սարգսյանը, Տիգրան Մեծ գնդի հայտնի Ումուդը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ