22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞ր աղբյուրից է ջուր խմում 5-րդ իշխանությունը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը գրում է.

“ Իշխանության ճյուղերը, ինչպես հայտնի է, չորսն են. օրենսդիր, գործադիր, դատական եւ լրատվամիջոցներ։  

  Սակայն արդեն վաղուց ողջ աշխարհում, իսկ մեզանում՝ վերջին տարիներին, ձեւավորվում է իշխանության եւս մեկ ճյուղ. ակտիվ քաղաքացիական հասարակություն։ “Դեմ եմ” եւ “Դուրս մեր գրպանից” նախաձեռնությունները, բնապահպանների, ճարտարապետական այս կամ այն հուշարձանի (այս օրերին՝ Աֆրիկյանների տան) քանդման հակառակորդների եւ այլ ակցիաները դրա փայլուն ապացույցն են։ 
   Ի դեպ, եթե մեզանում հայտնվեր եւս մեկ քաղաքացիական նախաձեռնություն՝ հեռուստատեսությունից բնակչության պաշտպանության, ապա կարելի կլիներ միայն ողջունել։ Քանզի Հայաստանը, ըստ երեւույթին, տանուլ է տալիս ապագան։ Բնավ ոչ Ադրբեջանի դեմ պատերազմում, ոչ “ընտրություններ” անվանումով քաղաքական մատնոցախաղում։ Հայաստանը տանուլ է տալիս հեռուստացույցի առջեւ նստած։ 

   Մինչ որոշ մեծահասակներ բաժանում էին, գողանում, կարիերա անում, կուտակում միլիոնավոր դոլարներ, իսկ այլ մեծահասակներ՝ լուռ տրտնջում, դիմանում ու սարսափում, ե՛ւ առաջինների, ե՛ւ երկրորդների երեխաները նստած էին հեռուստացույցի առջեւ։ Եվ Վիշապը մտավ յուրաքանչյուրի, նույնիսկ աղքատի, նույնիսկ գեղջուկի մեջ։ Նա ներարկեց ցինիզմ, ֆալշ, դաժանութուն. իր գլխավոր հատկանիշները։ 

     Հենց դա՝ հինգերորդ իշխանությունն է աշխարհում գնալով ավելի հզոր դիրքեր գրավում։ Ճիշտ է, մեզանում իշխանության որոշ ներկայացուցիչներ անվանում են այն “հինգերորդ շարասյուն”։ 

   Թեեւ նույնիսկ այդպես անվանողները ստիպված են ընդունել, որ քաղաքացիական նախաձեռնությունների պահանջները մեծ մասամբ արդար են եւ օրինական։ Դա նկատելի է նաեւ ակտիվիստների հետ բանակցող պաշտոնյաների պահվածքից։    Բնավ պատահական չէ, որ քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստները շատ հաճախ վկայակոչում են սահմանադրությունը։ Իսկ ըստ սահմանադրության՝ իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Բայց ո՞վ է խմում այդ աղբյուրից։  

 Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ