05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ինչու են Ֆինանսների նախարարության աշխատակիցներն ազատվել. պարզաբանում

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության վերակազմակերպման խնդրին: Այս առնչությամբ նախարարության տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ 500-Ն որոշման 2-րդ կետի համաձայն  ”Ֆինանսական վերահսկողության տեսչություն” առանձնացված ստորաբաժանումը վերակազմակերպվել է ”Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն” առանձնացված ստորաբաժանման:

Ֆինանսական վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը ուժը կորցրած ճանաչելու  և Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կանոնադրությունը հաստատելու կապակցությամբ նախարարության քաղաքացիական ծառայողների պաշտոնների անվանացանկում կատարվել են փոփոխություններ և  տեսչության քաղաքացիական ծառայողների պաշտոնները հանվել են պաշտոնների անվանացանկից, ինչի արդյունքում  աշխատակիցներն ազատվել են աշխատանքից:

 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ