17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գորիսի քաղաքապետի թեկնածուի քրոջը ընտրությունը չի հետաքրքրում

“Այ ցավդ տանեմ, ես հիվանդ մարդ եմ, Երեւանից նոր եմ մտել Գորիս: Սրտի վիրահատություն եմ տարել, Էսօր ես էնպիսի վիճակում եմ, որ ինձ չի հետաքրքրում ոչ ընտրություն, ոչ մի բան: Իմ առողջությունը էսօր ավելի կարեւոր է”,-այսպես արձագանքեց Գորիսի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Սաիդա Ադունցը Henaran.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ահաբեկում է Գորիսի մանկապարտեզների աշխատակիցներին:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետի մտերմուհին՝ Սաիդա Ադունցը վախեցնում է մանկապարտեզների աշխատակիցներին՝ ասելով, որ հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններում  քվեարկեն եղբոր՝ Վաչագան Ադունցի օգտին:

“7 մանկապարտեզ կա, համարները տամ զանգահարեք, տեսեք նման բան կա: Պարզապես ամոթ ա: Վիրավորական ա: Մարդիկ այն աստիճանի են հասցնում, որ մենք էլ ինչ-որ մի ոտղ գրեք, բայց ես իմ բարձր հեղինակությունը չեմ հասցնի նման մարդկանց մակարդակի”,-ասաց Սաիդա Ադունցը: Ինչ վերաբերում է եղբոր աջակցելուն, ապա վերջինս ոչ մեկի կարիքը չունի:

“Իմ եղբայրը էս պահին էնքան արժեքներ ունի, որ ոչ մեկի օգնության կարիքը չունի “,-ասաց Ս. Ադունցը:

Տիկինը նաեւ լրատվամիջոցներին հորդորեց ճշտել, նոր գրել որեւէ բան: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ