Կալանավայրը վերափոխել հանգստյան տան /վիդեո/
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը առաջին անգամ էր լինում “Աբովյան” քրեակատարողական հիմնարկում եւ թերեւս համաձայնեց հաստատության ղեկավար Արամ Սարգսյանի այն առաջարկին, որ պետք է հաստատությունը վերափոխել հանգստյան տան:
Սա կատակով, իսկ ավելի լուրջ, նախարարի խոսքով, կանանց և անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկներում պայմաններն ավանդաբար ավելի լավ են եղել, քան մնացած քրեակատարողական հիմնարկներում: Նախարարը հիշեցրեց, որ կառավարության արդեն հաստատված ծրագրում հատուկ դրույթ կա քրեակատարողական հիմնարկներում իրավիճակի բարելավման, դատապարտյալների կենցաղային պայմանների բարելավման մասին:
“Կարևորագույն մի դրույթ կա պրոբացիոն ծառայության ստեղծման մասին: Դա կառավարության կարևորագույն ծրագրերից մեկն է, որը մենք նախատեսում ենք առաջիկա տարիների ընթացքում ներդնել Հայաստանում”,- նշեց նա: Նախարարի պարզաբանմամբ, պրոբացիոն ծառայությունը քրեակատարողական համակարգի այն մի հատվածն է լինելու, որը զբաղվելու է ազատազրկման հետ չկապված պատիժ կրող դատապարտյալների խնդիրներով:
Նախարարի հարցազրույցի այլ մանրամասները տեսանյութում:
Հիշեցնենք, որ նախարարը հունիսի 1-ին էր այցելել կալանավայր: