20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եվ ամբողջ աշխարհը կծափահարի Թուրքիային… /վիդեո/

Պոլսահայ ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը վստահ է՝ Թուրքիայի իշխանություններն ընդունելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստանում են լինելու: ՛՛Ես գտնում եմ, որ եկող տարի Թուրքիան իր պետական ամբողջ իշխանական համակարգով լինելու է Հայաստանում, բարձրանալու է Ծիծեռնակաբերդ ու ներողութուն է խնդրելու, դա ձեռնտու է Թուրքիային՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Հացպանյանի՝ Թուրքիան այդ քայլն անելուց առաջ ուզում է վտանգազերծի ինքն իրեն, սիրաշահելու քաղաքականություն է անում: Հացպանյանի համար անհասկանալի է նաև, թե ինչու պետք է թուրքական իշխանությունները գան Հայաստան, որն է դրա իմաստը: ՛՛Հայաստան գալը պետք է անետևանք թողնի ցանկացած բան, պետք է իր բովանդակությունից զրկի եղածը՛՛,-նշեց նա:

Մեր զրուցակիցը գտնում է, որ որքան էլ ցավալի է՝ Թուրքիան դիվանագիտությամբ մեզնից մի քայլ առաջ է, նրանք կգան այստեղ, ու ՛՛ամբողջ աշխարհը կծափահարի Թուրքիային՛՛:

Հացպանյանը նաև շեշտեց՝ շատ հայեր չեն ցանկանում, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը:

Իսկ թե ինչու և ինչ վտանգավոր քայլեր է հիմա անում Թուրքիան, ինչ զավեշտի է հանդիպել Հացպանյանը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ