18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

“Քոչարյանի կառավարությունը վերջացել է 10 մարդու գնդակահարմամբ” /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Նոր ժամանակներ” կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը պատասխանելով նոր կառավարության ծրագրին առնչվող հարցին ասաց, որ այդ ծրագիրը ավելի իրատեսական է քան նախորդը, բայց իրագործումը մի տեսակ մշուշոտ է կամ գրեթե անհնարին:

Կարապետյանը անմիջապես անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա իշխանության ժամանակահատվածում արձանագրված ոչ դրական փոփոխություններին:

“Ռոբերտ Քոչարյանին ու իր կողմնակիցներին որ թողնում ես ամեն օր 2008 թիվը հիշելով՝ այդ տարիներին մենք այսպես կամ մենք այնպես, իրենց արածները հիշելով և այլն …”:

Քաղաքական գործչի դիտարկմամբ ցանկացած խելացի մարդ վերլուծությունները անում է դատելով վերջնական արդյունքից:

“Մինչդեռ Քոչարյանի կառավարությունը վերջացել է 10 մարդու գնդակահարմամբ”,-ասաց Կարապետյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ