08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 4, 2014

Որևէ այդպիսի վախ չպիտի լինի. նախարարը՝ պարտադիրից հրաժարվողներին

Կառավարության նիստում այսօր քննարկվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որի պահանջներին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվի օրենքը, և այն, որ նախագծի ընդունման […]

Կոմիտաս 5-ում աշխատանքները կատարվում են շինարարական փաստաթղթերին համապատասխան

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել է ՀՀ վարչապետին ուղղված Երևան ք.-ի Կոմիտասի պող. 5ա շենքի մի խումբ բնակիչների բաց նամակը` Կոմիտասի պող. 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ սկսած 2007թ–ից Կոմիտասի պողոտա հ.5 հասցեի հողատարածքի սեփականատեր «Լիբեր» ՍՊԸ–ին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել են քաղաքաշինական փաստաթղթեր երկու նկուղային հարկերով և վերգետնյա 48.0 մ. բարձրությամբ բազմաբնակարան […]

Հայաստանաում մտածելակերպ է փոխվում

 Հայաստանում բնակարանների վարձակալական ճյուղն ավելի է զարգանում, սա նշանակում է, որ մտածելակերպ է փոխվում հասարակության մոտ: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ ասաց “Ակցեռն” անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը: Բարձր է նաեւ  հիփոթեկի պահանջարկը, սակայն  պայմանները՝ բավական խիստ են  եւ ոչ հասանելի: Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու ազդեցությանը անշարժ գույքի շուկայի վրա, Հակոբ Բաղդասարյանը […]

Պուտինը հերքել է Ուկրաինայի հարավ-արևելքի միացման հնարավորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է ենթադրությունը, որի համաձայն Ռուսաստանն ունի Ուկրաինայի հարավարևելյան շրջաններն անեքսիայի ենթարկելու ծրագիր: ”Ոչ, մենք դրանով երբեք չենք զբաղվել և չենք զբաղվում: Ուկրաինայի իշխանությունները պետք է երկխոսության մեջ մտնեն սեփական ժողովրդի հետ, և ոչ թե զենքի, տանկերի, ինքնաթիռների, այլ բանակցությունների միջոցով”,-հայտարարել է Պուտինը: Նա հավաստիացրել է, որ Ուկրաինայի շրջաններում չկան ռուս […]

Վարդան Մինասյանի խոսքերը խեղաթյուրել են. պարզաբանում

Ղազախական ”Տոբոլի” գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը առաջնության 15-րդ տուրի ”Կայսար”-”Տոբոլ” (0:0) հանդիպումից հետո պատասխանել էր լրագրողների հարցերին: Ըստ ղազախական ԶԼՄ-ների, Մինասյանը նշել էր, որ Ղազախստանում տաղանդավոր ֆուտբոլիստներն ավելի շատ են, քան Հայաստանում: ”Տոբոլի” պաշտոնական կայքը հարցազրույց է ներկայացրել, որից պարզ է դառնում, որ հարցազրույցը խեղաթյուրումներով է ներկայացվել: Ակումբի պաշտոնական կայքը փոխանցում է, որ լրագրողները Մինասյանի […]

ԵԱՀԿ գործող նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Շվեյցարիայի Նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: Դիդիե Բուրկհալտերն այնուհետև կայցելի ՀՀ Նախագահի […]

3 տեղ քարաթափում է եղել. Ձորագյուղ-Կուրթան հատվաճը փակ է

Երեկ երեկոյան և այսօր գիշերվա ընթացքում ՀՀ-ի տարածքում երեք քարաթափում է եղել: Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նա նշեց, որ երեկ երեկոյան ԱԻՆ-ում ահազանգ է եղել, որ Վանաձոր-Աալավերդի ճանապարհին քարաթափում է եղել, դեպքի վայրում իրականացված ծառայությունների արդյունքում պարզվել է, որ այդ հատվածում մոտ տասը մետր երկարությամբ ծածկվել է […]

Ինչից են դժգոհել դեսպանները վարչապետին

Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր տարբեր երկրներում ՀՀ-ի դեսպանների հետ: Այսօր կառավարոթյան նիստից հետո վարչապետը նշեց, որ դեսպաններին, նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է, որ դեսպանները ներդրումներ ներգրավեն ՀՀ-ում: Ըստ Աբրահամյանի՝ դա պետք է դեսպանների աշխատանքի բաղադրիչը հանդիսանա:  Վարչապետը պատմեց, որ իրենց հերթին դեսպանները բողոքել են, որ իրենց առաջարկները […]

Պուտինը երկակի շահեց նամակի ընթերցումից. Արամ Կարապետյան

’’Նոր ժամանակներ’’ կուսակցության նախագահ` Արամ Կարապետյանը ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները կապում է ավելի շատ արտաքին քաղաքական զարգացումների հետ, քանի որ ըստ նրա կա նամակ Ռուսաց թագավորին և խորհրդարանական ոչ իշխանական ուժեր , որոնք որևէ զարգացումների չեն գնում:  Այս մասին Կարապետյանը հայտնեց , այսօր  լրագրողների հետ  հանդիպման ժամանակ:  Ըստ նրա Ուկրաինական դեպքերը ցույց են տալիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի