20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոմիտաս 5-ում աշխատանքները կատարվում են շինարարական փաստաթղթերին համապատասխան

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել է ՀՀ վարչապետին ուղղված Երևան ք.-ի Կոմիտասի պող. 5ա շենքի մի խումբ բնակիչների բաց նամակը` Կոմիտասի պող. 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ սկսած 2007թ–ից Կոմիտասի պողոտա հ.5 հասցեի հողատարածքի 
սեփականատեր «Լիբեր» ՍՊԸ–ին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել են քաղաքաշինական փաստաթղթեր երկու նկուղային հարկերով և վերգետնյա 48.0 մ. բարձրությամբ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու համար, որոնք փոփոխման են ենթարկվել կապված տարածքում գտնվող էլեկտրաքարշի ենթակայանի տեղափոխման և հարակից շենքերի բնակիչների պահանջով հարկայնության նվազեցման հետ։ Քննարկվող տարածքը երբևէ չի հանդիսացել ընդհանուր օգտագործման, պարսպապատված է եղել և հանդիսացել է էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի սպասարկման տարածք։

Բնակիչների հետ Երևանի քաղաքապետարանում բազմաթիվ քննարկումներից և կառուցվելիք շենքի չափորոշիչների վերաբերյալ համաձայնության գալուց հետո, 02.10.2012թ-ին կառուցապատողին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառույցի բացարձակ նիշը սահմանափակելով 24.0 մ. բարձրությամբ՝ մեկ նկուղային և յոթ վերգետնյա հարկայնությամբ։ Հարկ ենք համարում նշել, որ կառուցվող շենքը Կոմիտասի պողոտա հ.5ա շենքից գտնվում է 25,0 մ. հեռավորության վրա՝ ինչը հստակ բավարարում է արևահարման ռեժիմի պահպանման համար։ Ըստ իրավասու կազմակերպությունների կողմից տրված դրական եզրակացությունների 2008թ-ին և դրանից հետո համաձայնեցված նախագծերում պահպանված են քաղաքաշինական նորմերը: Հաշվի առնելով հարցի վերաբերյալ ձևավորված հասարակական հնչեղությունը մինչ նախագծի վերգետնյա մասի համաձայնեցումը, այն լրացուցիչ ներկայացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն և նախագծի վերաբերյալ վերջիններիս կողմից տրվել է դրական եզրակացություն։

Խնդրի վերաբերյալ 08.11.2012 թ-ին ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի մերժվել է մի խումբ բնակիչների կողմից կառուցապատողին ներկայացված վնասների փոխհատուցման պահանջը։ Հարկ է նաև նշել, որ իրավասու մարմինների կողմից կառուցապատողին չի տրվել ծառահատման թույլտվություն և կառուցապատողը մեկ ծառահատման դեպքի համար ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության կողմից 27.09.10թ. տուգանվել է 130.0 հազ դրամի չափով: Ներկա պահին աշխատանքները կատարվում են կառուցապատողին տրված ճարտարապետաշինարարական փաստաթղթերին համապատասխան։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ